12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ապրիլի 28-ին ընդունել է թուրք պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Բեյրութի ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Հովհաննես Կեոքչյանը:

Թաներ Աքչամը Վեհափառ հայրապետին ներկայացրել է Ցեղասպանության մասին հրատարակած իր նոր գիրքը եւ առաջիկա իր ծրագրերը նույն ոլորտում:

Նշենք, որ դոկտոր Թաներ Աքչամը մոտիկից ծանոթ է Արամ Ա կաթողիկոսին: Նա զանազան առիթներով այցելել է Անթիլիասի Մայրավանք եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թուրքիայի դեմ բացած Սիսի Կաթողիկոսարանի դատի իրավական յանձնախմբի անդամ է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ