28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում. ԱՄՆ

«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում», – իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական եւ խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով»:

Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը:

«Մենք ծափահարում ենք թե՛ ոստիկանությանը եւ թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ եւ առանց բռնությունների ընթացքը»:

Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել բռնությունների ցանկացած դրսեւորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների եւ ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը եւ ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն կանցկացվի:

«Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:

Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհուրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության Ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարեւոր հնարավորություն եւ Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել», – ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ