19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Լիտվան կոչ է անում ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:  «Լիտվան ուշադիր հետևում է Հայաստանի իրավիճակին տեղի ունեցող ցույցերի համատեքստում և իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել: Խաղաղ ակցիաների իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն», – գրել է նա Թվիթերի իր էջում:

Կողմերը պետք էզսպվածություն դրսևորեն. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում արված գրառում է արվել Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Այնտեղ մասնավորապես ասվում է․ «Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաների ենթատեքստում մենք կոչ ենք անում իշխանություններին՝ պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները՝ մասնավորապես խաղաղ ցույցերի մասնակիցներինը։ Կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը շարունակաբար զսպվածություն դրսևորեն»։

Սահակաշվիլու կոչը՝ Հայաստանի իշխանություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին՝ խորհուրդ տալով Հայաստանի իշխանություններին լսել Երևանում ցուցարարների պահանջները։ «Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»։ Ընդհանրապես, քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և մոտ եղեք ձեր […]

Թուրքիան «վերահսկողության» տակ է վերցնում ՎՈւԱՄ–ը

Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։ Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։ Գերագույն Ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, […]

Միջազգային մամուլը Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին, հայտնում է Ամերիկայի ձայնը: BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Aljazeera-ն, Washngton Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և լրատվական թողարկումներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա պատճառները: […]

Լոս Անջելեսի հայերը դուրս են եկել փողոց՝ ցույցերի /տեսանյութ/

Լոս Անջելեսի հայերը եւս դուրս են եկել ցույցերի։ Նրանց թվում է նաեւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Նա հայտարարել է, որ ցույցի դուրս եկած քաղաքացիներն ուզում հասարակ մի բան՝ արժանապատիվ ձևով ապրել իրենց հայրենիքում։ «Ուզում են կայանալ իրենց հայրենիքում։ Ուզում են արտահայտվել որպես մարդ իրենց հայրենիքում։ Ուզում են ընտանիք կազմել իրենց հայրենիքում։ Չեն ուզում հեռանալ։ Բայց […]

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Էստոնիայից հետո Լատվիան Եվրոմիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։ Շնորհակալ եմ Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի ԱԳՆ-ին, մեր բարեկամներին»,-գրել է նա:

Կրեմլը հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին

Ռուսաստանը հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ իրենք հույս ունեն, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում։ «Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ, ամենակարեւորը, հույս ունենք, որ ամեն ինչ ընթացել է օրինականության շրջանակներում», – ասել է […]

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներին բերման են ենթարկել

Երևանում սկիզբ առած պայքարին աջակցելու նպատակով ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներից  3-ին քիչ առաջ բերման են ենթարկել: Այս մասին հայտնել է ակցիայի մասնակիցներից Վահագն Այդինյանը: Վերջինս հայտնել է, որ ոստիկանությունը պարզաբանումներ չի տվել, ուղղակի տարել է քաղաքացիներին, իրենք այս պահին գնում են ոստիկանության բաժանմունք՝ տեսնելու, թե ինչու են բերման ենթարկել իրենց աջակիցներին:

Չխոչընդոտել խաղաղ ցուցարարների ազատ հավաքները․ Human Rights Watch-ի կոչը ՀՀ իշխանություններին

Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի