25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բելգիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև

 

Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները  ապրիլի 21-ին  Բրյուսելում կազմակերպել են  պահանջատիրական քայլերթ՝ ի  հիշատակ   Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Henaran.am-ի հետ զրույցում «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ  Արտակ Սերգոյանն, ով բնակվում է Բելգիայում,  ընդգծեց՝ Թուրքիան պետք է հասկանա՝ թեև 1915 թվականի Հայոց մեծ եղեռնից 103 տարի է անցել,  բայց  ոչինչ չի մոռացվել, և հայ ազգն իր ձայնն է բարձրացնելու այնքան ժամանակ, մինչև Թուրքիան հաշվի նստի պատմական  արդարության հետ և հատուցում լինի։

30421911_10216750638177424_145035910_n

«Այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են յուրաքանչյուր տարի։  Այս  տարի մասնակիցները մոտավորապես  հինգ  հարյուրն էին։ Յուրաքանչյուր տարի Բելգիայում այս ցույցերը մեկնարկում են կենտրոնական կայարանի մոտից, քայլում ենք Բրյուսելի կենտրոնական փողոցներով, և  քայլերթն ավարտվում է  թուրքական դեսպանատան մոտ, որտեղ ոստիկանները հսկում են շենքը,  և  մենք իրականացնում  ենք  բողոքի ակցիա։

Հայ համայնքը  շատ լավ հարաբերություններ ունի Բելգիայի իրավապահների հետ։ Վերջիններս բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը՝ հետևելով, որպեսզի ցույցն անցնի խաղաղ», – նշեց Արտակ Սերգոյանը։

Վերջինս շեշտեց՝ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները կոնֆերանս են կազմակերպել, որի ընթացքում քննարկվել  են  նաև Հայաստանում տիրող խառնակ իրավիճակը, հանրային ընդվզումները և հանրահավաքնեը։ Արտակ Սերգոյանը շեշտեց՝  «Եվրոպայի հայերի միություն»-ն արդեն պաշտոնական հայտարարություն է արել՝   կոչ անելով զերծ մնալ բռնություններից,  իսկ  իրավապահներին հորդորել      հանդուրժողականություն  և զսպվածություն  դրսևորել։

30776695_10216750638337428_2129714628_n 130784438_10216750638297427_2126598862_n 30859598_10216750638137423_1317180249_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ