15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՇԽԱՐՀ

Ժնեւում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել (տեսանյութ)

Ժնեւում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել։ «Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերները») հուշարձանի հեղինակը ֆրանսահայ քանդակագործ Մելիք Օհանյանն է։ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը ներկա է գտնվել բացման արարողությանը։

Հայաստանում ԱՄՆ-ի ընկալումը ռոմանտիկ է եւ ջերմ. դեսպան

Հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում հատուկ ջերմությամբ, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Վաշինգտոնում «Դիվանագետ» հանդեսի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:  «ԱՄՆ-ի ընկալումը Հայաստանում եզակի է եւ ռոմանտիկ՝ հաշվի առնելով հազարավոր ամերիկացի միսիոներներին, ովքեր, կարելի է ասել, փրկեցին հայ ազգը Ցեղասպանությունից հետո: 150,000 հայ որբեր փրկվել էին Սիրիայի անշունչ քարանձավից», – նշել […]

Թրամփը Սիրիային հարվածներ հասցնելու որոշում է կայացրել /տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայում «կետային հարվածներ» սկսել՝  պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական հարձակում գործելու: «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։  ԱՄՆ-ն Սիրիայի դեմ հարվածներ է սկսվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի […]

Ողբերգական դեպք ՌԴ-ում․ Ուֆայի ռեստորանի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել /տեսանյութ/

Ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ Ուֆա քաղաքում։ «Пристань» ռեստորանային համալիրի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել, եւս մեկը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Ռուսական զլմ-ների տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը մտել է դիտահոր՝ ջուրը միացնելու, սակայն գազից թունավորվել եւ ուշաթափվել է։ Մյուսները ցանկացել են օգնել նրան, սակայն իրենք էլ ուշաթափվել, ապա՝ մահացել են։ […]

Կոնգրեսականները հորդորել են Թրամփին ապրիլի 24-ը սահմանել որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միանալ իրենց և ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, որպեսզի վերջինս մերժի թուրքական կողմի ճնշումներն ու այս ապրիլի 24-ին հավուր պատշաճի հիշատակի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Նախագահ Թրամփին ուղղված նամակում Կոնգրեսի հայկական հարցերով […]

Ավիավթար Խաբարովսկում․ կան զոհեր /տեսանյութ/

Խաբարովսկում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով կան զոհեր։ Նշվում է, որ «Վոստոկ» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռն ընկել է Անտեննայա եւ Խիրուրգիչեսկայա փողոցների շրջանում։  Ուղղաթիռում 6 մարդ է եղել, բոլորն էլ զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն իրականացնում էր ուսումնամարզական թռիչք:   Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Առայժմ վթարի պատճառը հայտնի չէ։

Ցուկենբերգը ներողություն է խնդրել Ֆեյսբուքից տվյալների արտահոսքի համար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ խոստովանել, որ ընկերությունը թույլ է տվել տվյալների մասշտաբային արտահոսք, քանի որ չափազանց քիչ բան է արել օգտատերերի պաշտպանության համար։  Ցուկենբերգը բոլորից ներողություն է խնդրել։ «Մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Սա իմ մեծ սխալն է, եւ ես շատ եմ […]

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Բուքինգհեմյան պալատը։ Այդ մասին տեղեկացնում է  բրիտանական Reuters գործակալությունը:  Գործակալության տվյալներով՝  իրավապահները նման քայլի են դիմել, երբ թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կեցավայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածելի բեռնատար մեքենա:  Նշվում է, որ մեքենայի վարորդը մոտ 30 տարեկան տղամարդ է, որին կանգնեցրել են հասարակական կարգը խախտելու համար: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության հարաբերություններ են․ Լավրով

Հայկական լրատվամիջոցների հետ զրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Նա նշել է, որ դրանք դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններն են:  «10 տարվա ընթացքում հարաբերությունները, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի միջեւ ուղիղ վստահական շփումների ազդեցությամբ: Նրանք պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի