14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տաքսու վարորդը վերադարձրել է մեքենայի մեջ մոռացված թանկարժեք մատանին

Տաքսիստն օգնել է Ավստրալիայի Պերտ քաղաքի բնակիչներին գտնել 25 հազար ավստրալական դոլար արժողությամբ կորած մատանին: Այս մասին հաղորդում է SBS-ը:

Տաքսու վարորդը հնդիկ ուսանող Սինգհ Դիլոնոնն է, ով Ավստրալիա էր եկել փոխանակման ծրագրով և ազատ ժամանակ աշխատում էր որպես տաքսիստ: Նա տեղափոխում էր Թոմաս Կարլտոնին, ով շտապելուց մատանին մեքենայի մեջ էր թողել:

Կարլտոնի միայն հետո է նկատել, որ մատանին չկա և չի իմացել, թե որտեղ կարող էր այն թողած լինել: Բոլոր գաղափարները սպառելուց հետո նա որոշել է զանգահարել տաքսի ծառայությանգրասենյակ:

Նրա խնդրանքով Դիլոնը ստուգել է մեքենան, գտել կորցրած մատանին և տարել այն տիրոջը: Կարլտոնի ուրախությանը չափ չի եղել, նա գումար է առաջարկել տաքսու ազնիվ վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է: Նա բացատրել է, որ դա պարզապես իր աշխատանքն է:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ