Սիրահար զույգը ընկել է ժայռից սելֆի անելիս

Ավստրալացին և բրիտանուհին Պորտուգալիայի Էրիսեյրա լողափի մոտ գտնվող 30 մետրանոց պատի վրայից ցած են ընկել սելֆի անելիս: Այս մասին գրում է Daily Mail-ը :
Զբոսաշրջիկների մարմինները հայտնաբերվել են լողափում հունիսի 12-ի առավոտյան: Պատի վրա ոստիկանները հայտնաբերել են բջջային հեռախոս: Հետաքննիչները ենթադրում են, որ զբոսաշրջիկները ցած են գցել բջջայինը սելֆի անելու ժամանակ, փորձել են այն վերցնել, կորցրել են հավասարակշռությունը և ցած ընկել 30 մ բարձրությունից: