01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԳԻՏԵՔ ՈՐ …

Անհրաժեշտ է ատամները լվանալ մթության մեջ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ մարդիկ իրենց կյանքի 36 տոկոսը անցկացնում են քնած վիճակում։ Բացի այդ, նրանք կարծում են, որ երեկոյան ատամները լվանալիս մարդու օրգանիզմը սկսում է պատրաստվել քնի, մինչդեռ էլեկտրականությունը խախտում է այս գործընթացը։ Նրանք պարզել են, որ անհրաժեշտ է ատամները լվանալ մթության մեջ, որպեսզի ամուր քուն մտնեք, օրգանիզմը լիարժեք հանգստանա։

Սալվադոր Դալին Արամ Խաչատրյանին դիմավորեց մերկ

Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր: Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ: Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ […]

Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց կարիերայի մասին 6 ամսականից․ The New York Times

Ամերիկյան The New York Times հանդեսը անդրադարձել է հայկական ատամհատիկին։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանում երեխաները սկսում են մտածել իրենց կարիերայի մասին վաղ մանկությունից՝ մոտավորապես 6 ամսականից։ Երբ երեխայի առաջին ատամը ծակվում, դուրս է գալիս, տոնակատարություն է տեղի ունենում՝  «ատամհատիկ» անվանումով: Արարողակարգի մեջ է մտնում այն, որ երեխայի դիմաց են դնում տարբեր մասնագիտություններ ներկայացնող առարկաներ` միկրոֆոն […]

Գունային թերապիա․ կապույտ գույնի հրաշագործ հատկությունը

Կորեայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կապույտ գույնը կարող է օգնել բժշկությանը։ Նրանք պարզել են, որ կապույտ գույնն օգնում է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը։ Գիտնականները նշում են, որ գունային թերապիան, մասնավորապես՝ կապույտ գույնի թերապիան դրական է ազդում ուղեղի բջիջների վրա եւ պայքարում է Ալցհեյմերի դեմ։

Ծննդաբերել՝ առանց արգանդի, հնարավո՞ր է

Մալին Ստենբերգն ու Կլաս Նիլսոնը կարող են իրենց աշխարհի ամենաերջանիկ զույգը համարել։ Չէ-որ երեխա ունենալը նրանց համար դարձավ իսկական հրաշք։ Ընդ որում՝ հրաշք բառն այստեղ ուղիղ իմաստով է օգտագործված։ Մալինն ու Կլասը երկար տարիներ է՝ միասին են եւ անչափ սիրում են իրար։ Սակայն նրանց սերը մթագնում էր ցավալի մի իրողություն՝ զույգը չէր կարողանում երեխա ունենալ։ […]

Բնական միջոցներ՝ հեմոգլոբինը բարձրացնելու համար /տեսանյութ/

Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը ճիշտ նշագծի վրա պահելն անչափ կարեւոր է օրգանիզմի համար։  Երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է լինում, օրգանիզմը երկաթազրկվում է, խնդիրներ են առաջանում, ինչն էլ վատ հետեւանքների կարող է բերել։ Ահա մի քանի բնական միջոցներ՝ արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման համար։ Մանրամասները՝ տեսանյութում

Ամենատարօրինակ պլաստիկ վիրահատությունները, որոնց դիմում են մարդիկ /ֆոտո/

Մարդիկ երբեմն այնպիսի պլաստիկ վիրահատությունների կարող են դիմել, որոնց գոյությանն անգամ անհնար է հավատալ։ Ահա թե որոնք են ամենաանհավանական ու տարօրինակ պլաստիկ վիրահատությունները։ Առաջին տեղում, ըստ ռուսական Лента-ի, պորտի լազերային երիտասարդացումն է։ Այս վիրահատությանը վերջերս դիմեց նաեւ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։  Նա բացատրել է, որ երբ երեխաներ ես ունենում, պորտը թուլանում եւ ձեւափոխվում է, ահա թե […]

Այ քեզ տղամարդիկ

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին, որոնք, միգուցե, դեռեւս չգիտեք: Տղամարդկանց տեսողությունը շատ ակտիվ է արձագանքում շարժվող իրերին: Հետեւաբար, նրանք քայլող, շարժվող կանանց ավելի շուտ են նկատում, քան նստածներին: Տղաների 30 տոկոսը պահում է նախկին ընկերուհիների հեռախոսահամարները, գուցե հետագայում պետք գա: Տղամարդկանց կարծիքով` ամենասեքսուալ կանայք են` պարուհիները, մոդելներն ու բորտ-ուղեկցորդուհիները: Տղամարդկանց համար կնոջ արտաքին գրավչությունն ավելի կարեւոր […]

Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքով ուղեկցում էին նրան … սպարապետն Աստծու սիրելիներից է

Գնել Շահնազարյանի վկայությունը Վազգեն Սարգսյանի մասին «Արցախյան վկայություններ» գրքից է/ ՄԱՅՐ ԼԵՌՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ 2001 թվական, մարտի 5: Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրն էր: Սպարապետի հայրենի գյուղում այդ օրը բացվում էր նաեւ նրա անվան տուն թանգարանը: Հոծ բազմություն էր հավաքվել: Եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից: Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց սպարապետի ձայնը, ձայնագրություն իր ելույթներից, այդժամ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի