24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ քեզ տղամարդիկ

Հետաքրքիր փաստեր տղամարդկանց մասին, որոնք, միգուցե, դեռեւս չգիտեք:

Տղամարդկանց տեսողությունը շատ ակտիվ է արձագանքում շարժվող իրերին: Հետեւաբար, նրանք քայլող, շարժվող կանանց ավելի շուտ են նկատում, քան նստածներին:

Տղաների 30 տոկոսը պահում է նախկին ընկերուհիների հեռախոսահամարները, գուցե հետագայում պետք գա:

Տղամարդկանց կարծիքով` ամենասեքսուալ կանայք են` պարուհիները, մոդելներն ու բորտ-ուղեկցորդուհիները:

Տղամարդկանց համար կնոջ արտաքին գրավչությունն ավելի կարեւոր է, քան մարմնի սեքսուալ չափսերը:

Տղամարդը, առանց ինքն էլ գիտակցելու, փորձում է գրավել կանանց ուշադրությունը` բռնելով գոտուց:

Տղամարդիկ, ովքեր ակտիվ հետեւում են իրենց կառուցվածքին, հարաբերություններում փոփոխական են լինում:

Տղամարդկանց 60 տոկոսը, առաջին ժամադրության գնալուց առաջ, իրենց անկողնու սպիտակեղենը փոխում են` գուցե պետք գա:

Տարօրինակ է, բայց փաստ, տղամարդկանց դուր է գալիս, երբ կինն իրենց հետ չի համաձայնվում եւ իր տեսակետն է առաջ քաշում:

Տղամարդկանց տոկոսը վատ է վերաբերվում նրան, որ կինն է ծանոթանալու նախաձեռնություն անում:

Ամուրի տղամարդկանց 50 տոկոսը կարող է նույն գուլպաները մի քանի օր շարունակ կրել:

Մերկ կինը տղամարդու համար պակաս սեքսուալ է, քան կիսամերկ կինը:

Եթե տղամարդու տանը մեծ քանակությամբ մոմեր կան, ուրեմն նա ռոմանտիկ է:

Տղամարդկանց 30 տոկոսը պարբերաբար խաբում է իրենց ընկերուհիներին:

Տղամարդկանց միայն 10 տոկոսն է իր ինտիմ կյանքի մասին պատմում ընկերներին:

Ամուրիների 30 տոկոսն անկեղծորեն հավատում է միակ ու հավերժ սիրուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ