24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամենատարօրինակ պլաստիկ վիրահատությունները, որոնց դիմում են մարդիկ /ֆոտո/

Մարդիկ երբեմն այնպիսի պլաստիկ վիրահատությունների կարող են դիմել, որոնց գոյությանն անգամ անհնար է հավատալ։ Ահա թե որոնք են ամենաանհավանական ու տարօրինակ պլաստիկ վիրահատությունները։

Առաջին տեղում, ըստ ռուսական Лента-ի, պորտի լազերային երիտասարդացումն է։ Այս վիրահատությանը վերջերս դիմեց նաեւ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ 

Նա բացատրել է, որ երբ երեխաներ ես ունենում, պորտը թուլանում եւ ձեւափոխվում է, ահա թե ինչի համար է պետք պորտի վիրահատությունը։

Երկրորդ տեղում ճակատի բոտոքսն է, որի օգնությամբ անհնար է դառնում դեմքի միմիկաները փոխելը։ Դիմացինը չի կարողանում հասկանալ, թե տվյալ պահին դիմացինն ինչ է զգում։ Այս վիրահատության միակ նպատակն է պոկերը։ Դիմում են այդ վիրահատությանը, որպեսզի կարողանան ավելի լավ պոկեր խաղալ։
 
Երրորդ տեղում ձեռքի ափի «ճակատագրի գծերի» վիրահատությունն է։ սնահավատները, տեսնելով, որ ձեռքի ափերի գծերը լավ ապագա չեն գուշակում, դրանք փոխում են վիրահատության միջոցով։ 
 
Չորրորդ տեղում ձայնալարերի երիտասարդացման վիրահատությունն է։ Այս վիրահատությանը դիմում են այն մարդիկ, ովքեր աշխատանքի բերումով շատ են խոսում եւ բարձր՝ հասարակության առաջ։ 
 
Հինգերորդ տեղում աչքերի չափի փոփոխության վիրահատությունն է։ միայն 2014-ին կոպերի վիրահատության է դիմել Կորեայի 1,5 միլիոն բնակիչ։ 
 
Վեցերորդ տեղում մորուքի եւ մազերի փոխպատվաստման վիրահատությունն է։ Տղամարդիկ, ովքեր կոմպլեքսավորվում են ոչ առատ մազածածկույթից, դիմում են այդ վիրահատությանը։ 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ