25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքով ուղեկցում էին նրան … սպարապետն Աստծու սիրելիներից է

Գնել Շահնազարյանի վկայությունը Վազգեն Սարգսյանի մասին
«Արցախյան վկայություններ» գրքից

է/ ՄԱՅՐ ԼԵՌՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

2001 թվական, մարտի 5: Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի օրն էր: Սպարապետի հայրենի գյուղում այդ օրը բացվում էր նաեւ նրա անվան տուն թանգարանը: Հոծ բազմություն էր հավաքվել: Եկել էին Հայաստանի տարբեր կողմերից, արտերկրից: Երբ բարձրախոսից հնչեց-տարածվեց սպարապետի ձայնը, ձայնագրություն իր ելույթներից, այդժամ, Բիբլիական լեռը պարուրող ամպից մի ծվեն պոկվեց ու եկավ, քարացավ, մնաց հավաքված բազմության ուղիղ գլխավերեւում: Եվ հանկարծ մարդիկ նկատեցին, որ ամպի ծվենը հզոր թեւերով մի արծիվ է, որ հանդարտ, վեհորեն սկսեց սավառնել երկնքում:

Հզոր թեւերը բացել եւ առանց թափահարելու պտույտներ էր գործում: Եվ երբ արարողակարգն ավարտվեց, բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն ասացին, արծիվը նորից հանդարտ թեւեց դեպի Մայր լեռը: Մարդիկ զարմացած ու ապշահար հայացքով ուղեկցում էին նրան, տարբեր մեկնություններ տալիս: Եվ ես մտաբերեցի Ագաթանգեղոսի խոսքը, որ մեր հերոսները ծնվում են Բիբլիական Արարատ լեռան բարձունքներին:

Հավելում.
Ճշմարիտ որ` նախախնամական ներկայության ազդու վկայություն է: Որ արծիվը նախախնամական գործոն է, այդ գիտենք Եզեկիելի մարգարեությունից` մարդ, առյուծ, եզ եւ արծիվ: Իսկ Հիսուս Ավետարանում հայտնում է. «Ուր մարմինն է, այնտեղ պիտի հավաքվեն արծիվները»: Գնելի այս ընտիր վկայությունն այն համոզումն է առաջացնում, որ նախախնամական հայտնություն է եղել արծվի տեսքով՝ արժանավոր մարդու անվան արարողության պատվին: Որ նշանակում է նաեւ թե` սպարապետն Աստծու սիրելիներից է:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ