23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էլ ո՞վ կա` ո՞ւմ ընտրենք»/տեսանյութ/

«Էլ ո՞վ կա` ո՞ւմ ընտրենք»,-Henaran.am-ի թղթակցի հարցին, թե կողմնորոշվել են արդյոք ո՞ւմ ընտրել Երևանի քաղաքապետ, զարմացած արձագանքեցին Էրեբունի համայնքի բնակիչները: «Ով արել ու դրելա բարեկարգել բակը: Պարզ չի Տարոն Մարգարյանին»,-ասացին: Մանրամասները` տեսանյութում:

Վաղուց է հասել հորը /տեսանյութ/

«Ճիշտ է բոլոր թեկնածուներն էլ երիտասարդ են, բայց  Տարոն Մարգարյանը ուրիշ է: Նա դա ապացուցել է: Նա արժանավայել ու պատվարժան քաղաքապետ է: Արդեն բավականին աշխատանքներ է կատարել և պետք է ընտրեմ, որ արված գործերը շարունակություն ունենան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անհայտ կորած ազատամարտիկ , սպա  Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը: Զարինե Հակոբյանը ընդգծում է, որ […]

Մեզ համար ավելի հոգեհարազատ Զարուհի Փոստանջյանն է. զոհված զինվորի մայրը` ցուցակում (տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում 10 տարի առաջ մահացած զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն ընդգրկվել է մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակում: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երբ 2007 թվականին սկսեց պայքարել, չէր մտածում, որ այսքան երկար պայքարելու է: «Պայքարի ոգին է, որ քեզ ստիպում է հասնել արդարության: Ինչու չէ՞, […]

Տեղին և ժամանակին (տեսանյութ)

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը դրական է գնահատում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մտահղացումը` «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, որ հրապարակվեցին երեկ: «Անշուշտ, կնպաստի բանակի հզորացմանը, սպայական կազմի համալրմանը, ուսումնակրթական ծրագրերի իրականացմանը, որովհետև վերջին հաշվով նաև ուսանողության ցանկությունունն էր ռազմական ամբիոններ ստեղծել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

Ընկնելու եմ Նիկոլի խելքին, տանիքների վրա էլ թռվռալու եմ. Անահիտ Բախշյան /տեսանյութ/

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ նշեց, որ պարտավորեցնող է լինել այս ցուցակում, այս երիտասարդների կողքին: «Ինչեր կարող ենք անել այս գրագետ ու խելացի երիատասրդների հետ, ես հպարտանում են իրենցով, այս թիմին բնորոշ է մաքրությունը, իրենք ունեն իրենց ամբիցիաները, ապագայի տեսլականը»,-հայտարարեց նա:  Անահիտ Բախշյանը կատակեց, թե արդեն մեծ է տարիքով, […]

Անփոփոխ թող լինի /տեսանյութ/

«Ես ուզում եմ , որ անփոփոխ լինի մեր քաղաքապետը, որպես Երևան քաղաքի օջախի տեր ու տիրական:Տարոն Մարգարյանը հոգատար է յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, ծերերի հանդեպ, մանուկների հանդեպ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիսավար, ասմունքող Լիանա Զուրաբյանը: Ասմունքողը նշում է, որ պետք է գնահատենք ու խրախուսենք Տարոն Մարգարյանին: «Վստահ եմ, որ վերընտրվելով քաղաքապետը կծաղկեցի Երևանը՝ այս գարնան ու եղանակի […]

«Չկա երկրորդ տարբերակ». Աշխարհի կրկնակի չեմպիոնը հավաստում է /տեսանյութ/

Դուքենդո ֆեդերացիայի նախագահի օգնական, Աշխարհի և Եվրոպայի  կրկնակի չեմպիոն, կինոդերասան Սոս Կարապետյանը կոչ է անում ընտրել Տարոն Մարգարյանին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Չկա երկրորդ տարբերակ»,-ասաց Սոս Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբեք բաժակ չի բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ»

«Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վերջինս շեշտեց` ամենևին էլ անակնկալ չէր, որ ՕՐՕ-ն ու Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմանսակցել Երևանի ավագանու ընտրություններին:Իսկ ինչ վերաբերում […]

Հանրապետության գլխավոր գինեկոլոգի կոչը /տեսանյութ/

«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու  ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, […]

«Դրանց մաման … ». պատերազմ կլինի

«Երազանքս մեկն է` թուրքի լեշերը լցնեմ արկղի մեջ ու սև ժապավենը կապած ուղարկեմ իրա  տերերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, ազատամարտիկ Շահե Աճեմյանը, ով ժամանակին թողեց հանգիստ կյանքը օտար ափերում ու Հայաստան եկավ` միանալու Կարո Քահքեջյանին (Սպիտակ արջ): Շահե Աճեմյանը երդվեց, որ ապրելու է միայն հանուն հայրենիքի խաղաղության ու մնաց Հայաստանում: «Թուրքի մաման… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի