02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ բարձր մասնակցություն, սակայն համոզիչ արդյունք․ Կոսաչովի գնահատականը

Մեզ մտերիմ երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ է անցնում։ Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեին։ Նա գրել է, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին հանրաքվեի ժամանակ համոզիչ արդյունք է գրանցել. «Ոչ բարձր մասնակցություն, սակայն համոզիչ արդյունք՝ ի օգուտ նախագահի նախաձեռնած բարեփոխումների։ […]

Ցտեսություն, ընդդիմություն

Հանրաքվեի հարցը պարզ է: Եթե նույնիսկ պաշտոնական թվերը ճիշտ են, ապա Հայաստանում չափազանց մեծ է բողոքական զանգվածը: Ու պարզ է, որ հարյուրհազարավոր մարդիկ ընդդիմացել են ոչ թե ինչ-որ տեքստի, այլ` իշխանությանը: Բայց էդ հազարավորներից միայն մի քանի տասնյակն են մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ուրեմն` նրանք ցտեսություն են ասում նաև գործող ընդդիմությանը: Մեզ նոր ընդդիմություն է պետք, […]

Դիտորդները խախտումներ չեն արձանագրել Հայաստանի հանրաքվեի ժամանակ․ Չուրով

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող ռուսական խումբը որեւէ խախտում չի արձանագրել ընտրատեղամասերում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը, ով նույնպես մասնակցում էր դիտորդական առաքելությանը։ «Ամեն ինչ հանգիստ է եղել, ոչ մի միջադեպ, խախտում չենք արձանագրել։ Եղել ենք նաեւ Սպիտակում, Վանաձորում, նկատել ենք, որ ընտրողների բավական ակտիվություն կա»,-ասել […]

Շարմազանովի պահանջը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է քիչ առաջ հնչած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունները: Զուրաբյանը լրագրողներին ասել է, թե հանրաքվեն անցել է խայտառակ խախտումներով, ահաբեկության եւ բռնության մթնոլորտում:Նրա խոսքով`  համատարած ընտրակեղծիքներից հետո իրենք պահպանում են հաղթանակի շանսերը ` ճակատամարտը շարունակվում է: Զուրաբյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրքվեն կեղծվել է 500 հազար քվեով: […]

«Դժբախտաբար դա տենց ա` քանի՞ կոպեկ արժի Սահմանադրությունը»

Քիչ անց կավարտվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հասարակության մոտ սահմանադրության ընկալման մասով, ի վերջո, ինչ մոտեցում կա`  ի՞նչ արժեք ունի այն ՀՀ քաղաքացու համար` շարքային մարդուց մինչև այսպես կոչված` էլիտա: Henaran.am-ը զրուցել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ. «Մեծ մասի համար շատ հեռու բան ա Սահմանադրությունը. քանի՞ կոպեկ արժի Սահմանադրությունը, եթե իրանք հավատում են անհատին` ծանոթին, բարեկամին, […]

Հասարակությունն անտեսեց բոյկոտի կոչերը. Շարմազանով

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` արդեն իսկ քվեարկել է հանրապետության ընդհանուր ընտրազանգվածի 40 տոկոսը. սա նշանակում է, որ հանրաքվեն արդեն կայացել է և բոյկոտը չստացվեց: Հասարակությունը անտեսեց բոյկոտի կոչերը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես է իշխող ուժի խոսնակը մեկնաբանում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը: Շարմազանովն ասաց` համապատասխան մարմինները արձանագրում և զաղվում են […]

Ի՞նչ է ուզում Գյումրին Սերժ Սարգսյանից

Գյումրիում հանրաքվեի քվեարկությունը բավականին պասիվ է անցնում: Այս ժամի դրությամբ ամենապասիվը Շիրակի մարզն է, տեղեկացնում են ԿԸՀ-ից: Գյումրիում սովորություն է դարձել` «ոչ»-ի կողմնակից են, Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ազատամարտիկ, Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Յուրի Ալեքսանյանը. « Գյումրին թերևս Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, այդ պատճառով էլ մարդիկ չխորանալով հիմնական հարցի մեջ, առանց մտածելու լսում են ընդդիմադիրներին: Այս երկրին […]

Հանգիստ է, առանց խախտումների

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընտրություններին հետևում է նաեւ ԱՊՀ դիտորդական խումբը: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան 07:50-ին ներկա է եղել ընտրատեղամասերից մեկում, հետևել տեղամասի բացման ընթացքին, շրջել է մի շարք ընտրատեղամասերում : «Ամեն ինչ ժամանակին էր, բաց, ներկա էին տարբեր կուսակցություններից դիտորդներ:  Եղել եմ մի քանի […]

«Թարգեք էլի»

«Սկսվեց աջաբ սանդալը: Ընտրատեղամասում ճանճ թռավ ընտրախախտում ա: Մեկը բարձր խոսաց խախտում ա: Թարգեք էլի: Կամ գործով զբաղվեք կամ էլ Ձուն Ձի մի սարքեք ախպերական»,-դժգոհում է օգտատեր Էդգար Խաչատրյանը : Ավելի ուշ օգտատերը լուսանկար է հրապարակել ու գրել. «Ուզում եմ բոլորի համար պարզ լինի, որ Քվեատուփ նկարելը, որի մեջ քվեաթերթիկներ կան դա լցոնման վկայություն չի: Լցոնման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի