Սերժ Սարգսյանը Արա Բաբլոյանին վատություն է անում. Հայրիկյան/տեսանյութ/
« Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ: Հարց՝ վերջին օրերին քննարկվող անունների մեջ Ձեր մտքով կանցնե՞ր Արա Բաբլոյանի անունը: Իհարկե՝ ոչ: Արա Բաբլոյանը այնքանով կարող է զբաղվել քաղաքականությամբ, որքանով ես՝ վիրաբուժությամբ: Սա նշանակում է, որ մարդուն դիտմամբ վատություն են անում: Սերժ Սարգսյանը Բաբլոյանին վատություն է անում»,-մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանը ընդգծում է՝ այսօր Հայաստանում հանրության ողնաշարը կոտրելու քաղաքականություն է տարվում և բոլորը դրա սպասավորներն են՝լաքեյները :
«Ես հիմա չեմ խորանա, որ իմ շատ լավ բարեկամին նշանակում են բարձր պաշտոնում: Ամեն մարդ իր գործով թող զբաղվի, էն որ հացթուխի մասին ասում են, մի խոսքով, ամեն բան արվում է, որ մարդն իր գործով չզբաղվի: Մենք կհավաքենք 200 հազար ստորագրություն, միգուցե անգամ 2 միլիոն, որով կպահանջենք քաղաքացիներին վերադարձնել իրենց իրավունքները՝ Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնելով»:
Մանրամասները՝ տեսանյութում: