28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կամ ես, կա ցունամի». Արամ Աթեշյանից ազատվելը վտանգավոր է /տեսանյութ/

 

«Պոլսո փոխպատրիարքի ընտրությունների հիմքում ընկած է 2 շահերի բախում՝ թուրքական պետական շահը, թե ով կլինի Հայոց պատրիարքական աթոռին և հայ համայնքի, որը ցանկանում է տեսնել իր կյանքում որոշիչ դեր խաղացող անձի»,-այսօր՝ մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հնարավորությանը՝ հոգևորականը հիշեցրեց՝ խոսքը վերաբերում է արքեպիսկոպոսին, ոչ թե ցածր դասի հոգևորականի, և կարգալուծությունն այդքան հեշտությամբ չի կարող տեղի ունենալ:

«Վաղը մենք կարող ենք հայտնվել մեկ այլ խնդրի առաջ: Աստված մի արասցե, եթե հանկարծ  Պոլսո պատրիարքությունն անկախություն հայտարարի, Աթեշյանը կարգալուծությունից հետո իրեն անկախ աթոռ հայտարարի, և նրան կաջակցի թուրքական կառավարությունը: Դրա համար պետք է շատ ավելի խոհեմ գտնվել, էմոցիաներից ձերբազատվել՝ երկպառակությունից խուսափելու համար»,- ընդգծեց Կոմիտաս վարդապետը հավելելով, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Աթեշյանին.«Պոլսո 60 հազարանոց համայքնից ես ինչ իմանամ քանի մարդ է պաշտպանում նրան, բայց որ Թուրքիայի համար նա հավատարիմ քաղաքացի է՝ պարզ է»:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նկատեց, որ այս ամբողջ ընթացքում Արամ Աթեշյանը ժամանակ շահեց: Ավելին, եթե մինչ այժմ նրան հաջողել է ձգձգել գործընթացը, ապա ակնհայտորեն կան որոշ ուժեր, որոնք նրան ցանականում են տեսնել փոխպատրիարքի աթոռին: Հոգևարականի կարծիքով, այստեղ ավելի շատ քաղաքական շահի խնդիր կա:

«Այդ մենք պետք է որոշենք՝ ով պիտի բազմի Պոլսո պատրիարքի աթոռին, մենք պասիվ պատրիարքի կարիք չունենք: Իսկ Աթեշյանը համարում է՝ «Կամ ես, կա ցունամի»: Սա հոգևոր հոր կեցվածք չէ, ցավալի է, որ նա նման կեցվածք է որդեգրել: Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին և փառքին»,- նկատեց հոգևորականը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ