14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Գազանությունը հայերի ցեղասպանությունն է․ Վուպի Գոլդբերգ

ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում դերասանուհի և հեռուստահաղորդավար Վուպի Գոլդբերգը անդրադարձել է Սպիտակ տան մամլո քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի այն հայտարարության, որ ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «գազանություն է»: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արդարադատության նախարության խորհրդով պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հանդեպ հետաքննության ընթացքում պաշտոնական իրավասությունների չարաշահման մեջ:

Գոլդբերգը հայտարարել է, որ իրական գազանությունը հայերի ցեղասպանությունն է և մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: 

«Գիտի՞ արդյոք Սպիտակ տան ներկայացուցիչը, թե ինչ է նշանակում «գազանություն» բառը: Իրական գազանությունը Հոլոքոսթն է, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հայերի ցեղասպանությունը և այլն»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ