Դատախազությունը 37 հաղորդում ուսումնասիրում է
«Սույն թվականի հունվարի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նպատակ էր հետապնդում մշտադիտարկում անցկացնել ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ և դատախազության թեժ գծով ստացված ահազանգերի վերաբերյալ: Այս ամբողջ ընթացքում խումբը գտնվել է աշխատանքային գործընթացի մեջ և զուգահեռաբար մշտադիտարկում է իրականացրել նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»,-այս մասին ԿԸՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյան:
Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ նախըտրական քարոզչության շրջանում և քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը մինչև 15:00 ժամը աշխատանքային խումբը ուսումնասիրել է հասանելի բոլոր հրապարակումները և օպերատիվ կերպով արձագանքել ոստիկանության համապատասխան բաժիններում ստացված ահազանգերին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին:
Հովհաննիսյանը հայտնեց, որ աշխատանքային խումբը առանձնացրել է 9 մամուլի հրապարակումներ, որոնք ըստ էության պարունակել են ընտրական բնույթի հանցագործություններ:
«Այդ 9 հրապարակումներից ՝5-ը վերաբերվել են առերևույթ ընտրակաշառք տալու հանգամանքներին, 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման և 1 հրապարակում էլ վերաբերվել է ընտրողի ազատ կամքին խոչընդոտելուն: Քվեարկության օրը՝ այսօր մինչ 15:00-ն աշխատանքային խումբը առանձնացրել է 37 հաղորդումներ: Քվեարկության օրվա խախտումներից մեծ մասը կրել են վերացական և ընդհանուր բնույթ և հիմնականում եմ վերաբերվել են քվեարկության սրահներում կահավորման կամ տեխնիկական սարքավորման հետ:Այս պահի դրությամբ աշխատանքային խումբը շարունակում է իր գործնեությունը և իր տեսադաշտում է պահում մամուլի բոլոր հրապարակումները: