14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լավ չի լինելու

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքականության մասին նույնիսկ խոսելն է անիմաստ դարձել, քանի որ քաղաքական դաշտ, որպես այդպիսին, գոյություն չունի: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Քաղաքական դաշտը գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Ընտրությունները դրա վառ ապացույցն էին: Իհարկե, ընտրություններ կոչելն էլ արդեն ճոխություն կլինի, քանի որ դրանք ընտրություններ չէին: Ամեն դեպքում կուսակցական համակարգը, այդ ինստիտուտը չկա, վերացել է մեր երկրում»:

Խորհրդարանի դերի բարձրացում էլ, ըստ քաղաքագետի, չի լինելու, քանի որ երկրում ամեն ինչ կրկին «Հանրապետական» կուսակցությունն է որոշելու: Հարցին, թե հնարավոր չի համարում, որ իշխանությունը խոստումները կատարի, օրինակ` արդեն ներդրումների թվի ավելացում է նկատվում, նա պատասխանեց. «Ներդրումների մասով եթե միջավայր չկա, ներդրում էլ չի լինի: Այս իշխանությունը եթե դասեր քաղեր, դա կաներ հենց ապրիլից հետո: Ես նման բան չեմ տեսնում»:

Ամեն դեպքում այս իրավիճակից փրկություն այսպես ասված կա` նրա խոսքով: «Կուսակցությունները պիտի դառնան իրական կուսակցություններ: Պիտի հստակ տեսլական ձևավորեն, հստակ ծրագրեր ու գաղափարներ ներկայացնեն, թե չէ որ այսպես շարունակվի, լավ չի լինելու»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ