26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի». ընտրատեղամասում թեժ է

Մալաթիա-Սեբաստիա համայնքում  7/46 ընտրատեղամասում թեժ իրավիճակ է արձանագրվել: Հանձնաժողովի անդամներից մեկը վիրավորել է Aravot.am լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում լրագրողը մանրամասնեց կատարվածը. « Երեքից ավելի բաց քվեարկության դեպք եմ արձանագրել: Հերթական դեպքի ժամանակ , երբ ընտրողը  բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու եւ ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ եւ գցեց քվեատուփը: Դիմեցինք  հանձնաժողովի նախագահին, վերջինս ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում: Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում: Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»: Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց. «Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»: «Արա, լավ, մարդ ա, դե հիմա, այ քեզի բան արա՛»,- արձագանքում էր ՕԵԿ-ականը:

Հարցին, թե  ինչո՞ւ են ձեզ հատկապես բերում ցույց տալիս՝ Արայիկ Գեւորգյանը բորբոքվեց, թե շա՞ռ ես անում, նա վեր կացավ տեղից, սկսեց ձեռքերը թափահարել, գոռգոռալ ու սպառնալ. «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր»: Ինձ վիրավորեց ամենավերջին բառերով և սպխառնալիքններ հնչեցրեց, բոլորը ձայնագրել եմ և ավելի ուշ ամբողջը կներկայացնեմ»,-ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը:
Լուսանկարը՝ Aravot.am-ի 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ