03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողական ծառայությունից բացի մարդիկ չարաշահում են իրենց պարտականությունները. Արա Սադոյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,  ՀՀԿ-ի` տեղի շտաբի պատասխանատու Արա Սադոյանը Henaran.am-ի հետ զրույցում ընտրությունների ընդհանուր ընթացքը գնահատեց նորմալ ու խաղաղ: Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրելյանի հետ տեղի ունեցած միջադեպից` նա ասաց. «Լրագրողն ուզեցել է մտնել շտաբ, մարդիկ հրավիրել են, որպեսզի ծանոթանա ինչի հետ, որ ուզեցել է: Բայց լրագրողական ծառայությունից բացի մարդիկ չարաշահում են իրենց պարտականությունները և մարդկանց վիրավորում:

Տվյալ լրագրողը մտել է, խանգարել մարդկանց բնականոն ընթացքը: Ոչ մի խնդիր չի եղել, արտառոց բան չի եղել»:

Ըստ լրագրողի`  շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել իրեն, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը, և ի վերջո ընդհատել են նկարահանումը։

Արա Սադոյանն էլ ասաց, որ ինքն ընդհանրապես դատապարտում է նման երևույթները, սակայն լրագրողը կոնկրետ դեպքում աղավաղում է ամեն ինչ: «Ոչ մի բան չեղած աղավաղված է ներկայացվում ամեն ինչ, որպեսզի հասարակությանն էլ ոչ իրազեկ տեղեկատվություն տարածվի: Մենք դատապարտում ենք նման դեպքերը: Նշեմ, որ նորմալ հունով է ընթանում ամեն ինչ, և ոչ ոքի աշխատանքն էլ չի խոչընդոտվում: Ու մենք ենք հենց շահագրգռված, որ ընտրություններն անցնեն առանց խոչընդոտների, խնդիրների, սակայն ևս մեկ անգամ հորդորում ենք` սիրելի´ լրագրողներ, ճիշտ տեղեկատվություն տարածեք»,-եզրափակեց Արա Սադոյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ