05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Թարգեք էլի

Պետք չի վարչապետից ռեմբո սարքել, տղերք: Վնասում եք: Թարգեք էդ աֆորիզմային ղզիկությունները, ելույթներից հանեք ջարդել-փշրելու, հուպ տալու, աշխարհ շուռ տալու պարբերությունները: Չափավոր սպասելիքներ ու ակնկալիքներ ձևավորեք վարչապետից, որովհետև էդ մի քայլանի օպերացիայի վնասը երկարատև կտրվածքով ավելի մեծ ա, քան կարճաժամկետ օգուտը որ հույս ունեք ստանալ: Վարչապետին լայք հավաքող կայքի տրամանությամբ մի PR-եք ախպոր պես, վնասում […]

Պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին

Երկու լուսանկար. 1-ինում Տիգրան Խզմալյանը տքսուր դեմքով պահանջում է Սավչենկոյի ազատությունը։ 2-րդում՝ արդեն ազատ Սավչենկոն պահանջում է ադրբեջանցի դիվերսանտների ազատությունը։ Հետևություն՝ պետք չի էշ էշ գնալ կանգնել ամեն մի պարզած պաստառի կողքին։ Նարեկ Մալյան Հիշեցնենք, ֆեյսբուքյան գրառումները կայքի կողմից չեն խմբագրվում:

Վահե Հակոբյանը հերքում է` օրենքի հետ կապված խնդիր չկա

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանը Henaran.am -ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ նա խնդիր ունի պատգամավոր առաջադրվելու հարցում՝ կապված ընտրական օրենսգրքի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիներին մշտական բնակվելու ցենզի հետ։ «Օրենքի նշված դրույթի հետ կապված ես ոչ մի խնդիր չունեմ։ Վերջին հինգ տարիներին բնակվել եմ Հայաստանում՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով […]

Դարձյալ ցուրտ օդային հոսանքների ներհոսք. Սուրենյանը մանրամասնում է

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր […]

Հե՞շտ կլինի Աբրահամյանի ռեսուրսի դեմ

ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակում է լինելու:  Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Արարատում է առաջադրվելու: Մեր դիտարկմանը, թե այստեղ ամենայն հավանականությամբ կառաջադրվի նաև նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ում ազդեցությունը Արարատում բավականին մեծ է, Արայիկ Գրիգորյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրենք ուզում են առաջադրվել, թե չեն ուզում, թե ինչ են անելու, […]

Ընտրական պայքարը քաոսի կբերի երկիրը. Աշոտ Մանուչարյան

«Ընտրությունները խորքային իմաստով որևէ նոր բան չեն կարող տալ: Այսինքն՝ մեր քաղաքական ընտրանին ձևավորվել է նույն փիլիսոփայության մեջ, որը դրված է թե այստեղ և , թե խորհրդային այլ հանրապետություններում: Հիմնական մրցակցությունը հետևյալն է.ամեն մի խումբ խոստանում է, որ կաշառակերությունը պակաս կլինի, կամ մոնոպոլիաները քիչ կլինեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը […]

Ռեֆորմիստները միանում են ՀՀԿ-ին

«Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն, թերևս, միակ կառույցն է, որի գաղափարական եզրույթներն ու տեսական հիմնավորումները լիովին համահունչ են մեր կուսակցության որդեգրած սկզբունքներին, իսկ կառավարության բարեփոխումների ծրագրային բազմաթիվ դրույթներ պարզապես արտացոլում են մեր հուլիսյան համագումարում առաջադրված շատ հիմնահարցեր: Ուստի մեր կուսակցությունը և անձանբ ես, որոշում ենք ընդունել ՀՀԿ-ի հետ միասնաբար գնալ խորհրդարանական ընտրություններին, մեր լուման ներդնելու պետականաշինության […]

Նրանց մեծ մասը թռնելու սովորություն ունեն

Հասարակության մի շերտ կա, որ իր կյանքն առանց պատգամավորական մանդատի չի պատկերացնում: Ինչպես չի պատկերացնում առանց թանկարժեք ավտոմեքենաների, առանց ախրաննիկների, առանց սիրամարգի գույներով զարդարված սիրուհիների, առանց թանկարժեք զիզի-բիզի հագուստների, հաստ շղթաների, ժամացույցների: Նրանք մարզասրահ էլ են սիրում գնալ, առանց մարզասրահի քարտի չեն պատկերացնում իրենց կյանքն ու «առողջությունը»…Եվ կարևորն այնտեղ պարապելը, մարզվելը չէ, այլ այդտեղ երևալը՝ […]

Մեծ փողեր են «ֆռալու»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վստահ է՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին բավականին մեծ գումարներն են ծախսվելու, և դա, բնականաբար, վատ անդրադարձ կունենա  երկրի տնտեսության վրա: «Մյուս կողմից էլ պետք է ասել՝  տպավորությունն  այնպիսին է, ասես բոլորն ուզում են քաղաքականությամբ զբաղվել կամ շնչահեղձ եղած՝ ուզում են պատգամավոր դառնալ: Իսկապես, շատերն են ուզում դառնալ պատգամավոր: Ու նրանց մեջ կան փողատերեր: […]

Հովիկ Աբրահամյանն ունի 2 տարբերակ

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀԿ-ից առանցքային որոշ դեմքերի հեռացումը պայմանավորում է հետևյալով. «Իրենք հայտարարել էին, որ փոփոխությունների են գնում, դեմքեր են փոխում, որպեսզի տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են անում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Այդ մարդիկ, ովքեր հեռացել են ՀՀԿ-ից,  ըստ քաղաքագետի` հասկացել են, որ իրենց ծառայությունները պետք չեն տվյալ պահին, ու այդ պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի