28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն զորքեր է կուտակում սահմանում

Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամաշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։ Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակաը կարող ՝է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ […]

«Լևոն Զուրաբյանի հնչեցրած կարծիքն անտրամաբանական ու անհեթեթ եմ համարում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը վկայում է իշխող կուսակցության ձախողման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լ. Զուրաբյանը հայտարարեց, թե առաջընթաց կա կարգախոսի մեջ, որ դրել են անվտանգություն բառը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ ընդունում է, որ օրհասական պահ է ստեղծվել և անվտանգությունը դարձել է թիվ մեկ հարցը: Ըստ […]

Ինչո՞ւ են վստահում «Ծառուկյան» դաշինքին /տեսանյութ/

«Մարդիկ վստահում են «Ծառուկյան» դաշինքին այն պարզ պատճառով, որ դաշինքը հույս է առաջացնում օրինական ճանապարհով, այսինքն՝ ընտրությունների միջոցով բերելու այն փոփոխությունները, որոնք որ չափազանց անհրաժեշտ են, որոնց մասին իրենց խորը իղձերում արդեն երկար ժամանակ երազում են քաղաքացիները»,-այսօր՝ փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Ուիխանյանի խոսքով՝ փոփոխությունների մասին երազում են […]

«Դասական աբսուրդի ժանրից են, ծիծաղելի են» (տեսանյութ)

«Ադրբեջանը ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ մարտահրավեր է նետում արտաքին աշխարհին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով Ադրբեջանի կողմից «սև» ցուցակների ընդլայնման քայլին: ըստ Շարմազանովի՝ աբսուրդի ժանրից է թե Արցախի հանրաքվեի վերաբերյալ հարևան պետության հիստերիկ արձագանքը, թե Եվրախորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հետապնումը, թե մյուս քայլերը: «Դասական աբսուրդի ժանրից են, […]

Շատ է շահարկվում

«Իսկանդերների» թեման շատ է շահարկվում: Զենքն իրապես ՀՀ-ին է պատկանում՝  մեր ԶՈՒ-ին. դրա մասին խոսելու անհրաժեշտություն  չկա: Մենք պիտի հաշվի  առնենք, որ Վիգեն  Սարգսյանը մի երկրի Պ նախարար է, որն անընդհատ ենթակա է արտաքին սպառնալիքների, և, բնական է, նա պետք է փորձի ամեն ինչ անել մեր երկիրը հնարավոր սպառնալիքներից հեռու պահելու համար: Որոշ  բաների մասին […]

“Прости, Пятачок …”

«Մոտենում է քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ի մի են բերում իրենց ասելիքն ու անելիքը։ Հրաշալի կլինի, եթե նոր Սահմանադրության և նոր խորհրդարանի առիթով փորձենք բոլորս միասին ձևավորել նաև նոր քաղաքական մշակույթ` առանց ընդդիմախոսներին սևացնելու, պիտակավորելու, վիրավորելու և փուռը տալու։ Տեղ թողնենք ապրիլի 2-ից միևնույն գործին լծվելու, միասին աշխատելու և պարզապես բարեկիրթ և […]

Բարձր տնտեսական աճ ենք ապահովելու. նախարար /տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան  Արամյանը թվարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրականություն դարձած երեք խոստումները՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները: Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին երեք անգամ ավելացել է արտաքին պարտքը: Վարդան Արամյանը արձագանքեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր […]

Վիգեն Սարգսյանը` Սեյրան Օհանյանից

«Շատ պարզ եմ դա տեսնում, երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, բայց այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որի անդամ եմ ես: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ […]

Քաղաքապետը էջմիածինցիներին հաշվետվություն է ներկայացրել /ֆոտո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր Էջմիածնի քաղաքապետարանում հանդես է եկել հրապարակային բաց հաշվետվությամբ: 2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ  383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ […]

Մանկապարտեզ` կոստյում են հագնում, նկարվում են

Տեղեկատվական տեխնոլոգիաների  անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` սոցիալական ցանցերում քաղաքական պայքարը դեռ սկսված չէ. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, որովհետև փաստացի նոր-նոր ձևավորվեցին հիմնական քաղաքական ուժերն, այսինքն` այնքան խառը վիճակ էր, որ ոչ ոք չէր հասկանում` ում հետ ինչ դաշինք պիտի կազմի, այդ պատճառով նապընտրական բաներ չեն կատարվել: Եթե պայքարը լուրջ սրանա, ամեն ինչ առջևում կլինի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի