30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Ռուսաստանում միշտ կգտնվեն մի քանի «ավանակներ», ովքեր կբարձրացնեն արհեստական հարցեր»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցնում է՝ կա համաշխարհային կառավարման կենտրոն, որը և ղեկավարում է աշխարհը, նրանց թշնամացնում կամ հաշտեցնում պետություններին: «Ժողովուրդների բզկտման խնդիրը մտնում է համաշխարհային կառավարման կենտրոնի գործողությունների մեջ, աշխարհակալ ուժերի գործառույթների մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Հետխոհրդային տարածքում չկա մի երկիր, որ լինի ինքնուրույն: Ես չգիտեմ նման երկիր նաև Եվրոպայում, սովորաբար համաշխարհային կառավարման կենտրոնն ուղիղ է կառավարում, ինչպես Հայաստանի կամ Ադրբեջանի դեպքում կամ էլ 80-90 տոկոսով է կառավարում, ինչպես Ռուսաստանն է, իսկ մնացած 10 տոկոսն ապստամբ շրջաններն են, որոնք ինքնուրույն կառավարում են իրականացնում: Այս ուժերը միշտ ժողովուրդներին բզկտում են, և ռուսերենի հայեցակարգի խորացումն ու դրա դեմ էլ եղած ագրեսիան հերթական արհեստական խնդիրն է:

Ռուսաստանում միշտ կգտնվեն, ներողություն արտահայտությանս համար, մի քանի «ավանակներ», ովքեր կբարձրացնեն արհեստական հարցեր, և միշտ նրանց գործընկերները կլինեն Հայաստանում, ովքեր ագրեսիայի կվերածեն այս ամենը, որպեսզի իրար բզկտեն, որպեսզի նրանք, ովքեր ուզում են Արցախը պայթեցնել կամ Մերձավոր Արևելքում ավելի մեծ խարույկ վառել, ավելի հեշտ անեն»,-շեշտեց Մանուչարյանը:

Ըստ Մանուչարյանի՝ սա արվում է ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի միջև, այլև բոլոր երկրների, և դա բերում է նրան, որ ժողովուրդները ևս մեկ անգամ թշնամանում են: «Սա չի նշանակում, որ պետք չէ խնդիրները լուծել ու բարձրացնել, բայց հաստատ ոչ այդ ճանապարհով, որով արվեց Իրաքում: Նույնը լեզուների հարցը, շփումների հարցը և այլն, սրանք հարցեր են, որոնք պետք է չլուծվեն միմյանց հաշվին: Բոլոր լեզուները կարևոր են, հայերիս համար ընդհանրապես լեզուն ֆունդամենտալ նշանակություն ունի, լեզուն ունի խորքային կոդավորման համակարգ, որ չենք կարող կարցնել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ