30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քանդել հայկական ընտանիքները և խլել մեր երեխաներին

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱԺ ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը համառորեն ու նույնիսկ բավականին բռի կերպով բրդում է ԵՄ-ն: Մեր պետությունն էլ, սովորության համաձայն, այդ այլասերվածներից վերցրել է 11 միլիոն եվրո գրանտ ու հիմա չի կարող կտրականապես մերժել այս օրինագիծը. ուզած-չուզած՝ պետք է կա՛մ ընդունեն այն, կա՛մ վերադարձնեն փողերը, այնինչ օրինագիծն իսկական տրոյական ձի է ու կարող է իրական պատուհասի վերածվել մեր իրականության պայմաններում:

Ու սա հասկանում են նաև օրենքի լոբբիստները, դրա համար էլ ամեն կերպ ջանում են շեղել ուշադրությունն այս օրենքից և հանուն դրա չեն խնայում ոչ մի ջանք ու միջոց: Լայն լսարանի աչքին թոզ են փչում, որ, եթե այս օրենքն ընդունվի, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը կդյուրինացվի ՀՀ քաղաքացիների համար, բայց որպեսզի միայն այս հնարքի հույսին չմնան, մոբիլիզացրել են նաև իրենց ազդեցության գործակալներին, որպիսին, օրինակ, «Ելք» դաշինքն է, որը հեղեղված է արևմտամետ դիլետանտներով, իսկ դրա հոգաբարձուների խորհրդում կարելի է տեսնել արդեն երկար տարիներ այլասերման ու հոմոսեքսուալիզմի քարոզով զբաղվող անհատների ու կազմակերպությունների ներկայացուցիչների: Ու զարմանալի չէ, որ հենց այս օրինագծի ներկայացման փուլում է «Ելք»-ն անհասկանալի ու ոչ կարևոր հարցերի շուրջ մեծ աղմուկ բարձրացնում և ավելորդ ակտիվություն դրսևորում:

Հավանաբար կգտնվեն թերահավատներ, ովքեր կմտածեն, որ դավադրապաշտության հերթական դրսևորման հետ գործ ունենք, սակայն հավաստիացնում եմ Ձեզ, որ դա այդպես չէ: Օրինագծի հրապարակված տարբերակն ուսումնասիրելով՝ ինքներդ կարող եք պարզել, որ այն ոչ այլ ինչ է, քան հայկական ընտանիքները կազմաքանդելու, ամուսնու, հոր ու ծնողի դերը դեմոնիզացնելու և արհեստականորեն «հայ ընտանիքը բռնության որջ է» ընկալում սերմանելու քարոզ:

Բացի դրանից՝ դրանով նախատեսվում է աննախադեպ լիազորություններով օժտել մի շարք պետական ու հասարակական մարմինների, ինչը մեր կոռումպացված իրականության պայմաններում էլ ավելի վատ պատկեր կարող է ստեղծել, քան ԵՄ երկրներում, որտեղ անգամ մի քերծվածքի համար երեխային կարող են խլել իր ընտանիքից: Պատկերացնո՞ւմ եք, որ վաղը ձեր բակի թաղայինը կամ էլ ինչ-որ հիստերիկ ակտիվիստ-լեսբուհի կարող է հանգիստ այնպես անել, որ Ձեր երեխային օտարեն Ձեզանից:

Ու սա հենց այն է, ինչը համառորեն պահանջում է ԵՄ-ն, և արի ու այսքանից հետո մի հավատա այն վարկածներին, ըստ որոնց՝ այս ամենն արվում է, այդ թվում, նրա համար, որ ԵՄ-ում կա մեծ պահանջարկ՝ երեխաներ որդեգրելու, ու այդ մեծ պահանջարկն այդքան մեծ է նաև նրա համար, որ միասեռական զույգերն են աննախադեպ ակտիվություն դրսևորում այս հարցում:

Եվ որպեսզի ներքին լարվածության հավելյալ առիթ չտան, եվրոպացիները գերադասում են երրորդ աշխարհի երկրների հաշվին լրացնել այդ պահանջարկը: Եթե մեր իշխանություններն ուզում են հերքել սա, ապա թող ռուսների օրինակին հետևեն ու այս խուլիգան օրինագծին կից մեկ այլ օրինագիծ էլ ընդունեն, որով արտասահմանցիներին կարգելվի հայ երեխաների որդեգրումը։ Տեսնենք՝ այդ ժամանակ Եվրոպան նույնքան հետաքրքրված կլինի՞ այս օրինագծի լոբբինգով, թե՞ նոր վայնասուն կբարձրացնի:

«Ակտուալ քաղաքականություն» օգտատիրոջ հանրագրից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ