03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող»

Ամեն անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտակա բանակցությունների մասին լուրերի տարածումից հետո ադրբեջանական կողմը սահմանին սկսում է ավելի շատ սադրել։ Բացառություն չէր նաև այս անգամ ։

Առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի պաշտպանոթյան նախարարությունը տարածեց  հաղորդագրություն, որ սահմանին իրավիճակը լարված է, որ հայկական կողմը կրակում է սահմանի ամբողջ երկայնքով։

Զաքիր Հասանովին երևի մոռացել էին զեկուցել այն մասին, որ հայկական կողմը միայն պատասխան կրակ է արձակում ադրբեջանցի ահաբեկիչներին հարձակումը կանխելու ու հետ շպրտելու համար։

Հայտարարությունից մեկ ժամ անց ՝ 11։00-ին, հայկական կողմը հայտարարեց, որ սահմանին զոհ ունենք։ Ադրբեջանական կողմը այս անգամ ևս երևի մոռացել է զեկուցել իրենց նախարարին զոհերի թվի մասին։ Պատասխան կրակոցի ժամանակ սպանվել է նաև հայ զինվորին մահացու կրակոց հասցրած ադրբեջանի զինծառայող։

Ամեն ընկած զինվորի կյանքի համար մեր տղերքը տեղում վրեժ են լուծում, ոչ մի հարձակում այսքան ժամանակ անհետևանք չի մնացել։

Մեր միակ բանակցողը և խաղաղություն հաստատողը մնում է հայ զինվորը, մնացած բոլոր դեպքում մենք դեռ պարզապես ժամանակ ենք շահում»։

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ