Իրենք ուզում են, որ լավ լինի. պատգամավորը՝ Սեֆիլյանից, Փոստանջյանից
«Ես հասկանում եմ, որ իրենք 100 տոկոսով սիրում են մեր երկիրը, իրենք ուզում են, որ լավ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջարկված ու գործող ազգային դիմադրության ճակատի հավաքներին, ինչպես նաև «Երկիր Ծիրանիի» նախաձեռնած դիմադրության օրվա գաղափարին:
Պատգամավորը նկատեց, սակայն, որ իհարկե, իշխանությունները, Կառավարությունն ամեն ինչ ճիշտ չեն անում, բայց միգուցե հանգամանքներ կան, որոնք, ըստ էության, մեզ խանգարում են, մասնավորապես ԱՄՆ-ի, Եվրամիության հարաբերությունները ՌԴ-ի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի մոտեցումները: «Եվ այս ամենի հետ մեկտեղ չմոռանանք մեր անվտանգության խնդիրների մասին:
Ես չեմ ասում, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, բայց նաև կարող ենք սխալվել նման դիմադրությունների ու հեղափոխական քայլերի պարագայում, բայց բոլոր դեպքերում ինչ ասում են տղերքի մասին, ես լրիվ համաձայն եմ՝ իրենք սիրում են մեր երկիրը»:
Հարցին, թե ամեն դեպքում իր ներկայցրած քաղաքական ուժն ընդդիմություն է, բացառվա՞ծ է, որ միանան վերոնշյալ քննարկումներին, Վ. Բոստանջյանն արձագանքեց. «Ես չեմ կարող բան ասել ամբողջ քաղաքական ուժի անունից, ես հանգրվանած եմ այդ ուժի մեջ, ուժի էությունը հենց դա է, որ եթե դու անդամ ես, ուրեմն չես կարող միայնակ որոշում կայացնել»: