Ադրբեջանի չի դիմել ԵՏՄ անդամակցության համար.փոխնախարարը մանրամասնում է
«Ադրբեջանի չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է»,-այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը կախված է Հայաստանի ցանկությունից, որը կարող է վետո դնել այդ գործընթացի վրա, Շավարշ Քոչարյանը մանրամասնեց. «Նա հայտարարել է, որ ցանկացած պետության ԵՏՄ անդամ դառնալը պայմանավորված է բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Ադրբեջանի չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը հստակ եւ պարզ է: Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա դրույթ, որ չի կարող դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցին: Եթե խոսենք միայն տնտեսական բաղադրիչի մասին, ապա շրջափակումը որեւէ ձեւի չես կարող գնահատել, որ դա քայլ չի ի վնաս պետության: Այսինքն խոսք չկա անգամ դիտորդ դառնալու մասին, ուր մնաց անդամակցության»: