02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարզերի միացումը ի՞նչ խնդիր պիտի լուծի որ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ճիշտ չի որակում խոսակցությունները, թե իշխանությունները քննարկում են մարզերի միացման հարցը: Նշենք, որ մամուլը գրել էր, որ  համայնքների խոշորացմանը հետևելու է մարզերի խոշորացում:

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ սա դժվար իրագործելի ծրագիր է: «Երևի մեկով լավագույն դեպքում կարող ենք կրճատել, Վայոց ձորը միացնեն որևէ մարզին, բայց մյուսները չեմ պատկերացնում: Մարզերը մեզ մոտ շատ չեն, բացի այդ չեմ կարծում, որ դա մեզ մոտ ինչ-որ բան կփոխվի: Կարծում եմ, որ օպտիմալ բաժանում է, դրանից ավել ինչ պիտի լինի:

Վանոց ձորը, ասում եմ, փոքր է, բայց եթե աշխարհագրական դիրքն ենք նայում, նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Վիգեն Խաչատրյանը նշեց, որ օպտիմալացման շրջանակներում կարող են փոխմարզպետների հաստիքները կրճատել: «Կարևոր աշխատանք են կատարում, բայց կարելի է աշխատանքն այնպես կազմակերպել, որ դրա անհրաժեշտությունը չլինի: Կարող է լինել մեկ փոխմարզպետ, փոխարինողի հարցը միշտ էլ կարող է լուծվել առանց հաստիքի նույնիսկ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ