19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Աստված որի՞ն պետք է լսի

Մենք՝ մարմնավոր կյանքով ապրող մարդիկս, որ հոգևորի մասին ոչինչ չենք մտածում, ուզում ենք, որ աղոթքը զգալի, տեսանելի, շոշափելի կերպով մեր ցանկացածը բերի մեր ձեռքը, մեր գրպանը դնի, մեր տունը, մեր այգին լցնի: Բայց այն ժամանակ էլ ի՞նչ գին պետք է ունենար աղոթքը: Դո՛ւ էլ կաղոթես, ե՛ս էլ կաղոթեմ, մեզ պես հազարավորներն էլ կաղոթեն, ամեն օր, […]

Ամեն ինչ նորից սկսիր

Քաջ եղիր. մի՛ վախենա. վաղը մի նոր կյանք սկսիր: Մի կողմ դիր հին սխալները և ամեն ինչ նորից սկսիր: Ես քեզ նոր հնարավորություն կտամ: Զուր մի՛ ծանրաբեռնիր ինքդ քեզ և մի մատնվիր անհուսության: Եթե Իմ ներողամտությունը վերաբերեր միայն արդարին, նրանց, ովքեր չեն մեղանչում, ինչի՞ նման կլիներ այն: Հիշիր, թե ինչ ասացի Մարիամի մասին. «Ում շատ […]

Էֆթանազիա. կյանքի արժեքը

Աստվածաշնչում հստակ է, որ մարդը չի կարող ընտրել իր մահվան ժամանակը։ Այդ մասին կարդում ենք «Ժողովող» գրքում․ «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը» (Ժող․ 3:1-4): Աստվածաշնչյան Տասնաբանյայի վեցերորդ պատվիրանը զգուշացնում է․ «Մի՛ սպանիր (Ելք 20:13): Մարդկային կյանքի վերաբերյալ այս […]

Ումից պետք է վախենաք

«Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումից պետք է վախենաք: Վախեցե՛ք Նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցե՛ք Նրանից» Ղուկաս 12։4-5

Երբ է Աստծո շնորհքը գործում

Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Տիտոս 2.11 Այսօր ոչ բոլորին է հայտնի Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները հասկանան, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի: Հայերենում շնորհք բառը շատ ճիշտ է գործածվում: Օրինակ՝ երբ երիտասարդն առանց աշխատելու, լավ ավտոմեքենա է վարում, ասում են, որ դա ոչ թե նրա, այլ նրա […]

Ուզում ե՞ք ապրել հավիտյան

Մարդը նույնիսկ երկնքից իջած մանանա էլ ուտի էլի կմեռնի: Քրիստոսը հստակ ցույց է տալիս, որ միայն ինքն է Կյանքի Հացը: Իրենից պետք է սնվել: «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի» (Հովհ. 6:49-50): Այս Հացը միայն ու միայն Սբ. Պատարագի ժամանակ է տրվում: Եթե […]

Աղոթք նեղության ժամանակ

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար:Տե՛ր, փրկիր մեզ և քավիր մեր մեղքերը քո սուրբ անվան համար: Սուրբ և պատվական խաչիդ հովանու ներքո խաղաղությամբ պահիր Քեզ ապավինած և Քեզ վրա հույս դրած ժողովրդին: Փրկիր երևելի և աներևույթ թշնամիներից: Արժանի դարձրու գոհությամբ փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ, հավիտյաններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի