04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քո կյանքը կախված է նրանից

Աստծո առաջ դու մեկ բարեխոս ունես՝ Հիսուս Քրիստոսը: Պինդ բռնիր նրանից ու մի թող, որ ոչ մի բան քեզ բաժանի նրանից: Քո կյանքը կախված է նրանից, որովհետև «Որդին կենդանացնում է՝ ում կամենա» (Հովհ. 5:21): Մեծ ցավ է, երբ տեսնում ես մարդկանց, ովքեր իրենց Քրիստոնյա են կոչում, բայց խուսափում են Քրիստոսից, փախենում նրանից, կամ նրա մոտ գալիս, երբ մի բան են ուզում: Ամաչում են Հիսուս Քրիստոսի անունը տալուց:

Նա է լույսը, նա է ճանապարհը, նա է հարությունը, նա է կյանքը: «Որդին կենդանացնում է՝ ում կամենա»: Սա միշտ պետք է հիշել ու երբեք չամաչել Քրիստոսից՝ մեր փրկչից: Տեր Հիսուսն ասաց. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. որովհետև, ով որ ինձ և իմ խոսքերը ամոթ կհամարի, նրան մարդու Որդին էլ ամոթահար պիտի անի, երբ գա իր եւ Հոր եւ սուրբ հրեշտակների փառքով։ (Ղկ 9:25-26): 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ