28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չես կարող երկու Տիրոջ ծառայել

«ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏՎԱԾ ԲՆԱԿՎԻ ՔՈ ՄԵՋ, ԴՈՒ ՔՈ ԲԱԺԱԿԸ ՊԻՏԻ ԴԱՏԱՐԿԵՍ ԵՎ ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂ ԱՆԵՍ։ ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱՅԵԼ»։

․․․Եթե Պահքը չեք պահում, որովհետև դրան կարևորություն չեք տալի, լսեցեք այս պատմությունը․

Մի մեծահարուստ գործարար անկեղծ ցանկությամբ գնում է մի վանք այնտեղի հայտնի ճգնավոր-վանականի կողմից իր կյանքի մասին խրատ լսելու։ Երբ հասնում է վանք, դուրս է գալիս իր շքեղ մեքենայից, նրան սիրալիր ընդունում են վանականներն ու մի որոշ ժամանակ անց առաջնորդում ճգնավորի խուցը։ Ճգնավորը նույնպես սիրալիր ողջունում է նրան և նստում փոքրիկ սեղանի շուրջ զրուցելու։ «Ջուր կուզե՞ք»,- հարցնում է ճգնավորը։ «Այո, Հայր Սուրբ»,- պատասխանում է գործարարը։ Ճգնավորը վերցնում է դատարկ բաժակը և կժով ջուր լցնում։ Ջուրը հասնում է բաժակի ծայրին, բայց ճգնավորը դեռ շարունակում է լցնել։ Ջուրը բաժակից թափվում է սեղանի վրա և գլորվելով թափվում գործարարի վրա, թրջելով նրա շքեղ կոստյումը։

«Այս ի՞նչ եք անում Հայր Սուրբ»,- միանգամից վեր է ցատկում գործարարն ու կիսաբարկացած հայացքով նայում ճգնավորին։ «Տեսեք թե ի՞նչ արեցիք կոստյումս»,- բարկացած ասում է գործարարը։ Ճգնավորը նայելով նրան ասաց․ «Տղաս այս բաժակը քո կյանքն է, այն այնքան է լցված այս աշխարհի հոգսերով ու ցանկություններով, որ այն ամբողջապես լի է, որովհետև նոր բանի համար այնտեղ տեղ չկա։ Տեղ չկա, որ Աստված գա և այնտեղ բնակվելով սովորեցնի քեզ։ Որպեսզի Աստված բնակվի քո մեջ, դու քո բաժակը պիտի դատարկես և Աստծու համար տեղ անես։ Դու չես կարող երկու տիրոջ ծառայել»։

Ուրեմն պահքի իմաստն ու նպատակը հետևյալն է․ դատարկել մեր անձերն այս աշխարհի ցանկություններից ու հոգսերից, որպեսզի կարողանանք ավելի մոտենալ Աստծուն և մասնակցենք Նրա կյանքին։

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ