14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Քննարկվում է հայ ուխտավորների առանց վիզայի Իսրայել մուտք գործելու հարցը

Հունվարի 30-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան այցելեց եւ Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հետ հանդիպեց Իսրայելի Զբոսաշրջության Նախարարության աշխատակազմի ղեկավար Ամիր Լեվին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանից եկող հայ ուխտավորներին առանց վիզայի Իսրայել մուտք գործելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է «Հայ Երուսաղեմն այսօր»-ը:

Գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ

Չար կյանքով ապրող մարդկանց համար գալու է մի պահ, երբ նրանց տունը դառնալու է ավերակ, եթե իրենք դարձի չգան ու չզղջան իրենց չար կեցվածքի համար: Թէ ում համար այդ ժամանակը երբ կլինի, դա միայն Աստված գիտի: Այսօրվա Ավետարանի ընթերցվածքի մեջ այս միտքը հստակ է: Տերն ասում է «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում […]

Երիտասարդներ, փախեք

«Երիտասարդական ցանկություններից փախիր և գնա արդարության, հավատի, սիրո, խաղաղության և սրբության հետևից, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջ անունով: Բայց հիմար և անմիտ վեճերից խուսափիր. իմացիր, որ դրանցից կռիվներ են ծնվում: Այսպես ուրեմն, Տիրոջ ծառան պետք չէ, որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ լինի հեզահամբույր, ուսուցանող, անոխակալ՝ հանդարտությամբ խրատելու համար հակառակողներին, որ թերևս […]

Կարիք կա՞ աղոթքի մեջ առանձին հիշատակել

Հարց. -Երբ աղոթում եմ տարբեր հարցերի շուրջ, կարիք կա՞ աղոթքի մեջ առանձին-առանձին հիշատակելու բոլորը: Պատ. -Եթե ցանկանում ես տարբեր հարցերի շուրջ աղոթել, հիշիր որ Աստված գիտի ինչի կարիք ունենք և այսպես աղոթիր. «Տեր մեր Հիսուս Քրիստոս, առաջնորդիր ինձ ըստ քո կամքի»: Եթե կրքերին է խոսքը վերաբերվում, ապա. «Բժշկիր ինձ՝ համաձայն քո կամքի»: Իսկ երբ գայթակղության […]

Հիշիր ինձ, ինչպես ավազակին

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ամեն:

Թափանցեք խորքը

«Ով բնությունը մակերեսորեն է քննում, նա հեշտությամբ մոլորվում է անհունի մեջ և բոլորն է կորցնում՝ ամեն ինչ, իսկ նա, ով խորն է թափանցում նրա հրաշքների մեջ, մշտապես գնում է դեպի Աստված, դեպի Արարիչն ու Տիրակալն աշխարհի»: ԳԵԵՐ Կառլ դե – (1720- 1778), հանրահռչակ շվեդ գիտնական:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված