Ծնողներ, սա կարեւոր է
Երբ գնում ես եկեղեցի, երեխայիդ միշտ քեզ հետ տար, քանի որ «Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն» : (Եսայ. 54: 13)
Երբ գնում ես եկեղեցի, երեխայիդ միշտ քեզ հետ տար, քանի որ «Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն» : (Եսայ. 54: 13)
Հարստությունը բարիք չէ ժլատ մարդու համար, եւ չկամ մարդու ինչին է պետք իր ունեցվածքը: Ով հավաքում է իրեն զրկելով, նա հավաքում է այլոց համար, եւ նրա բարիքները ուրիշները պիտի վայելեն: Սիրաքի իմաստությունը 14-3:4
Նոր մարդը աշխարհի համար խաչված ու Աստծու համար հարություն առած մարդն է։ Ընդհանրապես մարդ էակը՝ նորություն, բարեփոխություն է սպասում դրսից, իր շրջապատից, բայց ավելի քիչ հենց ինքն իրենից։ «Հին մարդուն» ոչ թե իր մեջ է գտնում, այլ դիմացինի, նրան ուզում է մերկացնել, ուղղել, ճիշտ ճանապարհի վրա դնել։ Որպեսզի միտքս ավելի պարզեցնեմ, լսեք այս սոֆիստական առակը․ […]
Ոչինչ այնքան հաճելի չէ Աստծուն, որքան սեփական անձի և ուրիշերի համար շնորհակալ լինելը: Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության եւ երկմտության։ Նույնպես եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածությամբ եւ պարկեշտությամբ թող զարդարվեն. ոչ թե մարգարտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,այլ՝ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։ Կին արարածը թող ուսանի լռությամբ, կատարյալ հնազանդությամբ։Եւ ես թույլ չեմ տալիս, […]
Լրացավ տասը տարին, երբ, ըստ էության, գիտակցված ինքնազոհության ճանապարհ ընտրած Հրանտ Դինքը սպանվեց թիկունքից, դավադիր գնդակից: Եվ սակայն պետք է ասել, որ անցնող ժամանակը ի զորու չեղավ մոռացության տալու ո’չ տաղանդավոր լրագրողի անունը, և ո’չ էլ նրա գործն ու համամարդկային գաղափարները: Շնորհիվ այդ գաղափարների Հրանտ Դինք անունը իրոք դարձավ հանուն արդարության և ընդդեմ ռասիզմի, ազգայնամոլության […]
Ձեր Հայրը գիտի, թե ձեզ ինչ է պետք դեռ Իրենից չխնդրած: Մատթեոս 6:8 Եթե խոստովանեք ձեր մեղքերը, Նա հավատարիմ ու արդար է` մեր մեղքերը մեզ ներելու եւ մեզ բոլոր անիրավույուններից մաքրելու համար: 1Հովհաննես 1:9 Ով է Աստված, Քո նման մեղքեր ներող. Դու չես պահում Քո բարկույունը հավիտյան, քանզի Դու ողորմություն սիրող ես եւ մեր բլոր […]
Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահիր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
Սուրբ գրքում շատ է հիշվել աղոթքի շատախոսության «անպիտանիությունը»: Երկար խոսել չի նշանակում ժամերով աղոթել։ Ժամերով, օրերով աղոթելը ընդունելի է Տիրոջը, բայց շատախոսությունը, այսինքն՝ ավելորդ, անպետք խնդրանքներն ու զրույցները Աստծու համար տհաճ են: Մենք կարող ենք մի րոպե աղոթել, բայց շատախոս գտնվել ու վշտացնել Աստծուն: Հաճախ ասվել է, թե լռությունն էլ աղոթք է: Այսինքն՝ մարդ կարող […]
Ժողովուրդ ջան, գիտեք այս կյանքի հաճույքներն ու հոգսերը մեր ուշադրությունը շեղում են Աստծուց: Դրանք մի տեսակ ոնց որ մարդուն քնացնեն Աստուծո առաջ: Հիշու՞մ էք Քրիստոսի Ծննդյան ժամանակ հրեշտակները հովիվներին երևացին: Հովիվներն ԱՐԹՈՒՆ էին (գիշերով իրենց հոտերի պահպանությունն էին անում: Ղկ. 2:8): Ու արթուն հովիվները եկան գտան Քրիստոսին: Ախ եթե մարդն էլ արթուն լինի ու պահպանություն […]