19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել: Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասում է «Ահա ձեզ իշխանություն տվի … թշնամու ամբողջ զորության վրա։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղկ 10:19):

Տերը սա միայն առաքյալներին չի ասում, այլ բոլոր մարդկանց, քանզի մի այլ տեղ ասում է «ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին» (Մարկոս 13:37): Տեսնու՞մ եք: Աստված ձեզ իշխանություն է տվել թշնամու ԱՄԲՈՂՋ զորության վրա: Ինչու՞ սա չի երևում մարդկանց կյանքում, ինչու՞ այս վստահությունը չկա հասարակության մեջ:

Որովհետև հավատքն է քչացել: Սիրելի Քրիստոնյաներ, եկեք քաջությամբ ու վստահությամբ հետևենք Քրիստոսին, քանզի նա մեզ իշխանություն է տվել թշնամու ամբողջ զորության վրա: Ու սա միշտ երևացել է սրբերի կյանքում: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ