09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղոթք ընկճվածությունից դուրս գալու համար

Ով ամենօրհնյալ Որդիդ Աստծու, կենդանարար Հոր անքնին ծնունդ, քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ. բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, դեւը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, մահացածները կենդանածնվեն, խոցը կբժշկվի, վերքն առողջանա, վերանա ամեն ապականություն, թախիծն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապն հեռանա, հուսահատությունն հալածվի անհետ եւ թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի:

Դու, որ եկել ես մարդկային ոգին փրկելու, ոչ թե կորցնելու համար:

Ներիր անհամար չարիքները իմ ամենաառատ քո ողորմությամբ, զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին գոյության բոլոր տարերքների մեջ, աշխարհի բոլոր եզրածագերում, սկիզբն համայնի եւ ամեն ինչում ամբողջ լրությամբ, օրհնյալ ի բարձունս: Եւ քեզ Սուրբ Հոգուդ եւ Հորդ հետ փռք հավիտյանս. Ամեն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ