08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Սրբազանը զարմացրել է գյումրեցիներին. Հրապարակ

Երեկ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում ենթարկվել է վիրահատության։ Նրա սիրտն են ստենտավորել։ Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել ՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։

Նա նախընտրել է վիրահատվել Գյումրիում։ Սրբազանը լրագրողի հետ զրույցում ասել է. «Ես ինձ լավ եմ զգում, ես միշտ էլ օգտվել եմ Գյումրիի բժշկական ծառայություններից, քանի որ Գյումրիի առաջնորդն եմ, նախընտրում եմ Գյումրին։ Ինչ որ հնարավոր է, Գյումրիում կանեմ, հետո նոր կգնամ Երեւան»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ