11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Եթե մեկը մերկ է

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակուրի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց, գնացեք խաղաղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրան, օգուտն ի՞նչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըստինքյան մեռած է։ Հակոբոս 2:15-17

«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից»

«Հրաժարիմք» – «Հրաժարվում ենք» Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։ «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա,ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար […]

Ամեն անգամ, երբ Հայր Մեր-ի մեջ ասում ենք «թող գա՛ քո արքայությունը» պիտի հիշենք

Ամեն անգամ, երբ Հայր Մեր-ի մեջ ասում ենք «թող գա՛ քո արքայությունը» պիտի հիշենք, որ դա դրսից, տեսանելի կերպով չի գալու: Այլ Երկնքի Արքայությունը, մեր մեջ, մեր ներսում կա (Ղկ. 17:21): Սերմի պես է, որը Տեր Հիսուսի օգնությամբ պիտի աճի, մեծանա ու շատ պտուղներ տա (Մթ. 13:31-32): Կաճի ու կմեծանա, եթե Հիսուսին ընդունեք ձեր սրտերում […]

Ինչն է օգնում տրտմության դեմ

«Մյուս բոլոր կրքերի միջից, տրտմությունը յուրահատուկ կերպով հզոր է մտքի բարիքը խոչընդոտելու գործում: […] Ուստի անհրաժեշտ է, որ լինի մի առաքինություն, որ պաշտպանի մտքի այս բարիքն ընդդեմ տրտմության, որպեսզի միտքը չկքվի և տեղի չտա տրտմությանը: Այդ առաքինությունը համբերությունն է »: Սբ. Թովմա Աքվինացի (1225-1274)

Ինչպես խուսափել վատ մտքերից

Հարց – Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել թշնամական զրպարտանքներից: Պատասխան – Երբ կրակին դրած կաթսան եռում է, այդ ժամանակ ճանճերը կամ այլ միջատները չեն համարձակվում մոտենալ, իսկ երբ սառչում է, ե՛ւ ճանճերը, ե՛ւ այլ միջատներ նստում են նրա վրա: Այդպես էլ իր միտքը հոգևոր գործերին ուղղած մարդուն չի կարողանում մոտենալ մարդկային ցեղի թշնամին: Իսկ ով ապրում […]

Փնտրիր, գտիր, սիրիր Աստծուն եւ ինչ ուզում ես արա /տեսանյութ/. fatherarmen.com

Առաջին քայլը Եկեղեցի գնալն է, ուր և կսովորեցնեն մնացած քայլերը`Ժամերգություն, Սուրբ Պատարագ, Եկեղեցու Հայրեր, Աստվածաշունչ, աղոթք և այլ բարեպաշտական սովորություններ: Եկեղեցուն զուգահեռ լավ է գտնել մի հոգևոր մարդ, եկեղեցու անդամ, որը տեղեկացված է և օգտվել նրա հմտությունից, շուտ ոտքի կանգնելու համար: Բայց, առանց եկեղեցու ցուցումների, քայլերը կխճճվեն ու մարդը կհայտնվի խառնաշփոթի մեջ: Օրինակ ինչքան էլ […]

Ինչպե՞ս աղոթել

Առանց ուշադրության աղոթելը Աստուծո անունը զուր տեղն արտասանելն է: Տեսե՛ք: Պատվիրանն ասում է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»: Հիմա հարց: Երբ դուք աղոթում եք, ու ձեր միտքը թափառում է այս ու այն կողմ, երբ դուք աղոթում եք ու ձեր հիշողությունն այդ պահին լցվում է հին ու նոր կպչուն մտքերով, երբ դուք աղոթում […]

Առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում. հիշենք Աստծուն

Սկսենք ` առանց մեղավոր փնտրելու մեր կյանքում և հիշենք Սուրբ Գրիգոր Տաթևացու այն խոսքը, թե` «Եթե հրեշտակը ընկավ միայն մեկ մեղքի` հպարտության պատճառով, ինչ կլինի մեզ հետ, որ ունենք բոլոր յոթ մահացու մեղքերը..» Եթե երբևէ մտքովդ կանցնի, որ Ադամն էր մեղավոր ամեն ինչի համար, ապա հիշիր, որ նա ամենևին փորձ չուներ, իսկ դու այդքան փորձառու […]

Եթե Աստված բոլոր մեղավոր մարդկանցից վրեժ լուծեր այստեղ

«Եթե Աստված բոլոր մեղավոր մարդկանցից վրեժ լուծեր այստեղ, տգետներն ու անբանները կասեին, թե այլևս չկա հանդերձյալ կյանք  և ահեղ դատաստան: Հունձքի համար սահմանված օրը դատաստանն է:  Այդ օրը նախ քաղել և դժոխք նետել կտա որոմը, ապա ցորենը կհավաքի շտեմարաններում… »  Հակոբ Պատրիարք Նալյան

Հիսուս Քրիստոսը զգուշացրեց

Հիսուս ասում է. -Եթե մեկն ուզում է ինձ հետևել, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և գա իմ հետևից. որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, և ով որ կորցնի իր կյանքն ինձ համար, կփրկի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ ինքն իրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի