10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Քնելուց առաջ մտածենք Աստծո առաջ պատասխանատվությունից

Դուք եք երկրի աղը։ Սակայն եթե երկրի աղը իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն…Դուք եք աշխարհի լույսը… Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

(Մատթեոս 5.13-16)

Մենք կոչված ենք լինելու այս աշխարհի աղն ու լույսը, և սա ոչ թե պատիվ է, այլ` պատասխանատվություն: Մենք պետք է կարողանանք սովորական կյանքով ապրել, միևնույն ժամանակ՝ արժևորելով այդ կյանքը ներքին հոգևոր արժեքներով: Ուրեմն՝ քրիստոնյա լինել նշանակում է ստեղծագործ ու համարձակ լինել:

Երբ ասում ենք, որ քրիստոնեությունն ուժեղ մարդկանց համար է, դա չի նշանակում, որ թույլներն այստեղ տեղ չունեն, ընդհակառակը՝ թույլերն այստեղ բժշկվում, ամրանում ու զորանում են: Մենք ուժեղ ենք այն սիրով ու խաղաղությամբ, որ Տերը թողեց մեզ:

Աստված մեզ հետ է ամենուր, բայց ի՞նչ գնով մենք ստացանք Աստծո հետ միասին ապրելու շնորհը. Քրիստոսի խոնարհության, զրկանքների, տառապանքների, խաչելության ու մահվան գնով:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ