13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աստծո հետ ամեն բան նոր է

«Ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին կպայթեցնի հին տիկերը…»:

(Ղուկաս 5:36-39)

Քրիստոս ասում է, որ չեկա օրենքը քանդելու, այլ՝ լրացնելու։ Սակայն հիշյալ հատվածում էլ հայտարարում է, որ հինը նորի հետ անհամատեղելի է։ Թվում է հակասություն կա։

Հասկանալու համար կարևոր է ընդգծել, որ Ս. Գրքում նորը հնի հակադրությունը չէ։ Նոր նշանակում է մշտապես նորոգվող, չհնացող։ Աստված կենդանի Աստված է և հավինեական. Աստծո հետ երբեք ոչինչ չի հնանում։

Երբ Աստված բացակայում է մեր կյանքից, մենք ապավինում ենք օրենքին։ Օրենքը վատ բան չէ, սակայն առանց սիրո դառում է հին։ Իսկ սերը քանդում է ամեն կաղապար՝ տալով ազատություն օրենքը կատարելու և բարին ընտրելու։ Աստծո հետ ամեն բան նոր է։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ