11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

«Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է»

Հին Կտակում, Ղևտացիների գրքում (ԺԸ-22-30) Աստված այլասերվածների մասին խրատում, զգուշացնում, և ապա, չլսողներին սպառնում է ոչնչացման մատնել. «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ: Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է»: Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով […]

Այս հարցին միայն դուք կարող եք պատասխանել ու Աստված

Դուք հավատու՞մ եք, որ Աստուծո Որդին կարող է վերադառնալ ցանկացած պահի: Եթե դուք Քրիստոսի հետևորդ եք, ձեր պատախանը պիտի լինի «Այո»: Դուք ապրու՞մ եք այնպիսի կյանք, որը մշտական սպասումի մեջ է, թե երբ պիտի Քրիստոսը վերադառնա ու ձեզ վերցնի իր մոտ: Այս հարցին միայն դուք կարող եք պատասխանել ու Աստված: Բայց եթե դուք Քրիստոսի վերադարձի մշտական […]

Ազատվիր տիրելու և պահելու մոլությունից

Եթե ուզում ես ապրել ունենալու բերկրանքը, ազատվիր տիրելու և պահելու մոլությունից։ Վայելիր թիթեռի գեղեցկությունը, որ թևածում է ծաղիկների շուրջ, վայելիր գետի գեղեցկությունը, որ անդադար հոսում է ալիքներն առաջ մղելով, վայելիր ծաղիկների բուրմունքը, որոնք բացվում են երկնքի հայացքի ներքո. վայելիր ամեն բան առանց տիրապետելու և առանց պահելու։ Միայն այսպես է, որ կվայելես կյանքը, իմանալով, որ այն […]

Քնելը նշանակում է մեռնել

Մեր կյանքը մի տուն է: Այդ տան տերը Աստվածն է: Երբ Տեր Հիսուսը պատմում էր աշխարհի վերջի և իր 2-րդ Գալստյան մասին, իրեն նմանեցրեց հեռու գնացած մի մարդու, ով իր տունը թողել է իր ծառաներին, ամեն մեկին հանձնարարություն տվել ու պատվիրել արթուն մնալ: Մենք չգիտենք, թե տանտերը երբ կգա: Դրա համար պետք է միշտ հոգեպես […]

Աստված Հայր է եւ ինձ խոստացել է

«Մեղք» բառը մեր գործած սխալների ցանկը չէ այնքան, որքան հոգուն բնորոշ վիճակը. Աստծուց բաժանված լինելու փաստը, Նրան մեր կյանքից դուրս դրած լինելը, Նրան որպես Հայր չնկատելը, այլ իբրև մի անսիրտ դատավոր, որ ամեն վայրկյան պատրաստ է անցյալ սխալներիդ համար քեզնից հաշիվ պահանջելու։ Եվ այդպես, հենց այդ բաժանումն է մարդու հուսահատության աղբյուրը, գոնե իմ դեպքում այդպես է […]

Ամենադաժան ու ամենասոսկալի պահերին անգամ կարող ենք կրկին ոտքի կանգնել

Մի օր գյուղացու իշուկը մի խորը փոսի մեջ ընկավ։ Բարեբախտաբար ողջ էր մնացել, ոտքերն էլ չէր կոտրել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում այդ փոսից դուրս գալ։ Խեղճ կենդանին շարունակեց իր ողջ ուժով զռալ ժամեր շարունակ։ Գյուղացու սիրտը կտոր կտոր էր լինում իշուկի աղիողորմ զռոցի պատճառով, ուզում էր փրկել նրան և ամեն կերպ փորձեց դուրս […]

Այս բանի համար Աստված էլ պիտի իսպառ նրան կործանի. մտածենք քնելուց առաջ

Իր անօրենություն գործելու համար հզորն ինչո՞ւ է այդպես պարծենում, նա, որ ողջ օրը անիրավություն գործեց իր լեզվով: Ով նենգությունն իր շարունակ սրեց ածելու նման և չարությունը սիրեց առավել, քան բարությունը վերն աստվածային և արդարության խոսքերի տեղակ անօրե՛ն մտքերն անվանեց պատիվ: Սիրեց ա՛յն բոլոր խոսքերը, որոնք կործանման մեջ են ամենքին տանում, նենգավորների՛ լեզուն ընդունեց սրտին հարազատ:  […]

Մենք էլ էինք անառակ հաճույքների գերին

Թելադրի՛ր ոչ ոքի չանարգել, մարդու հետ չկռվել, այլ լինել փափկանկատ և կատարյալ ազնվություն ցուցաբերել բոլոր մարդկանց հանդեպ, որովհետև մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, Աստծուն անհնազանդ ու մոլորված: Մենք էլ էինք ամեն տեսակ ցանկությունների և անառակ հաճույքների գերին՝ ապրում էինք չարությամբ ու նախանձով, մենք էլ էինք ատելի ուրիշներին և ատում էինք միմյանց: Բայց հետո Աստված՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի