Աստված ամեն ինչ թողել է մարդուն
Աստված չի ստեղծել մահը, չի ստեղծել չարիքը, այլ՝ ամեն ինչում թողել է մարդուն, ինչպես հրեշտակին, իր ազատությունը։ Այսպիսով, ազատությամբ, ոմանք բարձրանում են մինչև բարու գագաթնակետը, մինչ ուրիշներ գահավիժում են չարի անդունդներն ի վար։ Բայց դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես մերժում քո ազատությունը։ Ինչո՞ւ ես տհաճություն դրսևորում, իմանալով, որ պետք է ջանք գործադրես, հոգնես, պայքարես և դառնաս քո փրկության հեղինակը։
Մի՞թե քեզ ավելի հաճելի կլիներ հանգչել ծույլ կյանքի ու մշտնջենավոր անգործության քնի մեջ։ «Իմ Հայրը», ասված է, «միշտ գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հվհ 5, 17)։ Եվ քեզ տհա՞ճ է գործելը, քեզ, որ ստեղծվել ես դրականորեն ստեղծելու համար։
Որոգինես