11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել, ու դու ներես ու համբերես, ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԿՕԳՆԻ ու այդ մարդիկ քեզ բարեկամ կմնան, նրանք քեզ օգնական կլինեն. միտքդ էլ հանգիստ կառնի: Ամեն մարդ սայթաքում է: Բայց եթե հիշես անցյալն ու այստեղ այնտեղ խոսես այդ մասին, եղբորդ քեզ թշնամի կդարձնես: «Նա կտրտնջա քեզնից, կբամբասի ու կատի […]

Մի դատիր տեսքով

Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։  Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։  Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած […]

Աստուծո Արքայության մեջ մտնելը ձեռք է բերվում ուժով

Աստված մեզ կոչում է շարժման: Քրիստոսին հետևելը շարժում է: Ապաշխարությունը շարժում է, գործ է: Աստուծո Արքայության մեջ մտնելը շարժում է ու այն ձեռք է բերվում ուժով (Մթ. 11:12), որպեսզի Աստուծո հետ ապրենք: Մարդու համար չկա ավելի բարձր երազ, քան ապրել Աստուծո հետ: Դրանից այն կողմ մտածելու տեղ չկա: Միգուցե դուք ուրախ չեք ձեր ներկա իրականության […]

Այդ կինը կկործանի ամուսնուն

Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է: Ինչպես փայտի համար վնասակար է որդը, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի ամուսնուն:  Շնորհալի կինը բարձրացնում է ամուսնու փառքը, մինչդեռ անարգանքի աթոռ է իրավունքն ատող կինը:  Ինչպես ոսկե գինդը խոզի դնչին, նույնպես էլ գեղեցկությունը չարաբարո կնոջ համար: Առակաց 11:22, 12:4, 

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու։ Սակայն կարելի է բողոքելու փոխարեն պարզապես պայքարել։ Պարտադիր չէ, որ դժվարություններն անպայման խոչընդոտներ լինեն: Ընդհակառակը, դրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար արժե ապրել: Այս դեպքում մեր պայքարը պարարտ հող է Տիրոջ իմաստության և մարդու բանականության համագործակցության համար։ Մարդն իրավունք ունի, դեռ ավելին, պարտավոր է դիմագրավել այդ խնդիրներին։ […]

Ոչինչ մի ընդունեցեք իբրև ճշմարտություն

Ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև ճշմարտություն, եթե այն զուրկ է Սիրուց։ Եվ ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև սեր, եթե այն զուրկ է Ճշմարտությունից։ Մեկն առանց մյուսի դառնում է կործանարար կեղծիք։ Սրբուհի Էդիթ Շթայն (վանական անունով՝ Սբ. Թերեզա Բենեդիկտա Խաչ, 1891-1942, սպանվել է նացիստների կողմից Աուշվիթցում):

Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել /տեսանյութ/

Աստվածաշունչն աշխարհի առավել վաճառվող գիրքն է, սակայն, Սուրբ գիրքն ունի բազմաթիվ մեկնաբանություններ: Վաշինգտոնի կենտրոնում բացվել է 500 միլիոն դոլարի չափով մասնավոր նվիրատվությունների միջոցով կառուցված Աստվածաշնչի հսկայական թանգարանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Միայն թե չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով

Գիշերը խաղաղ էր, լուսաբացը պայծառ: Շնորհակալ ենք Աստծո մեծ համբերության համար, որ ամեն օր սպասում է մեր սրտի զղջմանը: Ասում են աշխարհի փրկության ծրագիրը կատարվում է մարդու սրտում: Միայն թե մենք չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով:

Սովորություն դարձրու՝ երկինք նայել

Երբ Տեր Հիսուսը 5000-ին էր կերակրում, հացը վերցնելով «նայեց դեպի երկինք, օրհնեց» նոր կտրեց ու բաժանեց ժողովրդին (Ղկ. 9:16): Այստեղից պետք է սովորենք, որ ամեն անգամ հաց ուզելիս պետք է երկինք նայել, ամեն անգամ հաց ուտելիս պետք է երկինք նայել ու Աստծուց գոհանալ: Սիրելի բարեկամ, սովորություն դարձրու ուտելուց առաջ ու հետո երկինք նայել ու շնորհակալություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի