23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թույլ մի տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ. լուծում կա

Իմացեք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն. այլ ընդհակառակը, նրանք արագացնում են առաջընթացը: դուք պետք է Նոր Ուժեր ու Նոր Զգացողություններ գործի կանչեք: Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարեք, ինչպես անում են մրցասպարեզում: Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք նրանց:

Իմ Զորությունը սպասում է ձեզ այդտեղ: Ուրեմն ձեր իմացության ողջ կարողությունը և զորությունը ի գործ դրեք: Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք` դիմակայելու և հաղթահարելու համար: Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների դեմ:
Ոտքի՛ կանգնեք` հաղթելու համար: Ուզում եմ, որ դուք քայլեք Հաղթությա՛ն ճանապարհով: Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել:

«Նրան,Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել ձեզ ՆՐԱ Փառքի Մեծության առջև մեծ ուրախությամբ – վայելում է փառք»:

Հատված «Աստծո կանչը» ժողովածուից

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ