06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ով կարող է ճշմարիտ կերպով աղոթել «Հայր մեր»-ը

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ, ըստ էության, հավատացյալի աղոթք է: Հիսուս այն սովորեցնում է իր աշակերտներին, որոնց ուղղված են երանիները, հետևաբար այս աղոթքը ճշմարիտ կերպով կարող են արտասանել նրանք, ովքեր համապատասխանում են երանիների պայմաններին՝ հոգով աղքատ են, սրտով մաքուր, խաղաղարար, ողորմած… ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ, լինելով խնդրանքների մի շարք, խորապես որդու աղոթք է, ով Աստծուն ճանաչում է որպես Հայր: Մարդկայնորեն […]

Պետք է միշտ աղոթել առանց վհատվելու

Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, թե պետք է միշտ աղոթել առանց վհատելու: Եվ ասաց. -Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, որ դիմում էր նրան և խնդրում. «Իրավունքս պաշտպանի՛ր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր […]

Փառք Աստծո, որ այսօր էլ արթնացանք

Այս տարվա նախավերջին շաբաթն է այսօր. Շնորհակալ ենք Աստծուն. Խորհենք… այս առաքինությունը ևս որպես շնորհ է տրված մեզ: Չորս բան կա դժվար, որ առանց մեր կամքի է լինում… հիվանդությունը, ծերությունը, մահվան օրը և Աստծո դատաստանին գնալը։ Այս չորս բաները՝ կամենանք թե ոչ, լինելու են։ Այնպես պետք է ջանալ, որ քանի դեռ մեր կամքի մեջ ենք, […]

Երկնքի Արքայություն մտնելու անկյունաքարը Քրիստոս համարում է աղքատությունը. ինչ է սա նշանակում

«Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3) Երկնքի Արքայություն մտնելու անկյունաքարը Քրիստոս համարում է աղքատությունը: Բայց ոչ թե նյութական, այլ՝ հոգևոր, երբ գիտակցում ենք, որ ոչինչ այս կյանքում մերը չէ: Մարմինն՝ առողջ կամ հիվանդ, Աստված է տվել մեզ, հոգին՝ նույնպես: Զգացմունքները՞… Երբեմն կուզենայինք սրտով արձագանքել մարդկային ուրախությանը կամ ցավին, բայց մեր սիրտն […]

Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Աստծո պաշտպանության տակ

Չարից մի վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան: Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ Պաշտպանության տակ: Սա զգացողության հարց չէ, այլ` փորձառությամբ հաստատված իրողություն: Եթե կարողանաք վստահորեն ասել ձեզ, որ ինչպիսին էլ լինի այդ չարը, չի կարողանա վնասել. քանի որ Հիսուս պարտության է մատնել նրան, ապա այդպես արած կլինեք ամենակարևոր քայլը: […]

Մարդու կյանքում երեք բան կա, որ մեծ ցավ է պատճառում

Մարդու կյանքում երեք բան կա, որ մեծ ցավ է պատճառում. Երբ մեղքի պատճառով կորցնում ենք Աստծու ներկայությունը մեր կյանքում:  Երբ զգում ենք, որ չենք լսել ծնողի խրատը, իսկ ինքն արդեն չկա … Երբ մեր զավակը չի լսում մեր խրատները. Մխիթարող խոսքեր են. Եթե քո գործած մեղքը անցել է ամեն տեսակի մեղանչումից էլ այն կողմ,  էլի […]

Այս ամենը սեփական խղճի ու գիտակցության դեմ գործել է

Նյութական առարկաների նկատմամբ սեփական խիղճն ու գիտակցությունը պահպանել՝ նշանակում է վատ չգործածել դրանք, չթողնել, որ ինչ որ մի բան փչանա կամ թափվի, այլ՝ եթե տեսնում ենք, որ ինչ որ մի բան թափվել է, արհամարհանքով չանտեսենք, այլ՝ վերցնենք այն և իր տեղը դնենք, նույնիսկ եթե խոսքը սակավ արժեք ունեցող բանի մասին է: Նշանակում է վատ չգործածել […]

Ես դռան առաջ եմ և բախում եմ … քնելուց առաջ մտածենք

«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ» (Հայտ․ 3։20) Տերը ճամփորդի նման շրջում է երկրում՝ բախելով յուրաքանչյուրիս սրտի դռները. արդյո՞ք դուռը կբացենք Նրա առաջ: Հաճախ դուռը մնում է փակ, և Նա հեռանում է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված