19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Աստծո պաշտպանության տակ

Չարից մի վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան: Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ Պաշտպանության տակ: Սա զգացողության հարց չէ, այլ` փորձառությամբ հաստատված իրողություն:

Եթե կարողանաք վստահորեն ասել ձեզ, որ ինչպիսին էլ լինի այդ չարը, չի կարողանա վնասել. քանի որ Հիսուս պարտության է մատնել նրան, ապա այդպես արած կլինեք ամենակարևոր քայլը: Իմ որդիներ. ոչ միայն կյանքի մեծ, այլ նաև փոքր բաների մեջ վստահ եղեք Իմ Հաղթող Զորությանը: Իմացեք, որ ամեն ինչ կարգին է. վստահ եղեք. ամուր:

Գործադրեք Իմ ասածները: Սովորեք ու մտորեք այնքան, մինչև որ այս գիտակցումը հաստատուն ու բնական վիճակ դառնա ձեզ համար: Դուք այս ձևով վարվեք շատ փոքր բաների մեջ, որպեսզի շուտով համոզվեք, որ շատ հեշտորեն, վստահ ու բնական ձևով նույնը կարողանում եք անել նաև մեծ բաների մեջ:

«Աստծո կանչը»  գրքից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ