06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հրապարակել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Ս. Ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։  Ըստ ժամանակացույցի՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 24:00-ին  Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն կիրականացվի։ Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին՝ Սուրբ Պատարագ, հունվարի 5-ին՝ ժամը 17:30-ին երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։  Հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ին, Ս. Ծննդյան Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի […]

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն. Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել […]

Մեկ տարվա ապրած կյանքի ամփոփում

Մոտենում ենք տարվա ավարտին: Հետևաբար մի պահ կանգ առնենք, սթափ նայենք իրականությանը և որոշենք մեր անելիքը: Երբ ժամանակը իր լրումին է մոտենում, անպայման գալիս է հաշվետվության պահը: Այդպես է լինում մեր կյանքի բոլոր փուլերում` դպրոց, բուհ, աշխատանք, ընտանիք, հայրենիք, եկեղեցի: Գնահատականի հարցում լինենք անաչառ, զղջալու հարցում լինենք անկեղծ, սխալները շտկելու հարցում լինենք պատրաստակամ և ուրախ:  […]

Որտեղ փնտրել եւ գտնել Աստծուն

Աստված մեզ հետ է։ Տերը խոստացավ, որ եթե երկու կամ երեք հոգի հավաքվեն Իր անվան շուրջ, Նա միշտ կլինի նրանց հետ: Պետք չէ Տիրոջը փնտրել Երկնքում ինչ-որ տեղ. Նա այստեղ է, մեր մեջ: Քրիստոս երկիր իջավ՝ ծառայի կերպարանք առնելով, որպեսզի ծառայի մեզ և մեր ցավերն ու տառապանքը վերցնի Իր աստվածային հզոր և մարդակային փխրուն ուսերին՝ […]

Եթե սիրում ենք Աստծուն

Անսահման Աստվածը, երկնավոր Աստվածը, այս Աստվածը, որ անհասանելի է մեր աչքերին և այսքա՜ն քիչ ըմբռնելի է նաև մեր մտքերի համար, […] եկավ որպես էակներից ամենափոքրը, ամենադյուրաբեկը, ամենատկարը, որպեսզի ոչ ոք չամաչի Նրան մերձենալիս, որպեսզի ոչ ոք չվախենա, որպեսզի բոլորը կարողանան իրենց կողքին ունենալ Նրան և վերացնեն բոլոր հեռավորությունները, […] որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա զգալ, որ […]

Դու իմ մեջ ես, թեկուզ ես Քեզ չեմ տեսնում

Ով Տեր, դա իսկապես օրհնյալ պահ է, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, իրականում Քեզ հետ եմ մենակ մնում, որովհետև Դու իմ մեջ ես, թեկուզ ես Քեզ չեմ տեսնում։ Սա տարօրինակ չէ, քանի որ Դու աշխարհում էիր, և աշխարհը Քեզ չճանաչեց։ Երբ դեռ աշխարհում էի, ամենամեծ մեղքերիցս մեկն այն էր, որ խուսափում էի ինքս […]

Սատանան գործադրում է իր ողջ խորամանկությունը, որպեսզի մեր մեջ արմատավորի հուսահատություն

Չմնանք չարիքների մեջ և հույսներս չկտրենք մեր դարձից, այլ նաև մենք ինքներս ասենք. «Գնամ իմ Հոր մոտ», և մոտենանք Աստծուն։ Քանզի Նա երբեք չի հեռանում մեզանից, այլ մենք ենք մեզ հեռացնում Նրանից։ Քանզի .  « Ես մերձավոր Աստված եմ, ասում է, և ոչ հեռավոր Աստված»: (Եր. ԻԳ. 23) ԵՎ դարձյալ մարգարեի միջոցով ամբաստանում է նրանց՝ […]

Քանի-քանի մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան …

Առաքինությունների գլուխը սերն է, իսկ ախտերի գլուխը՝ ինքնաարդարացումը: Դու մի հուսահատվիր մարդասեր Աստծո ողորմությունից, այլ հիշիր, թե քանի-քանի մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան, ավազակներ մաքվրեցին և Դրախտ մտան: Ուստի մեղքերի բազմությունից մի երկնչիր ապաշխարության մեջ մտնել, ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԸՆԿԻՐ Նա ոչ թե դատավոր է, այլ բժիշկ, ոչ թե սպանող դահիճ է, այլ՝ գորովագին Հայր: Քեզ […]

Երբ հուսահատ ես

“Երբ Եկեղեցու մեջ ես, հուսահատություն գոյություն չունի: Վիշտ կարող է ունենաս, բայց հուսահատություն` ոչ: Խոստովանության միջոցով Աստված քեզ օգնում է, և դու անցնում ես այն, ինչը որ քեզ կարող է հուսալքության վերջին աստիճանին հասցնել: Աստված մեծ է. այնտեղ, որտեղ հուսահատվում ես, մի բան է քեզ ուղարկում, որ չես սպասում… բավական է, որ Նրան հավատաս ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված