18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քանի-քանի մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան …

Առաքինությունների գլուխը սերն է, իսկ ախտերի գլուխը՝ ինքնաարդարացումը:

Դու մի հուսահատվիր մարդասեր Աստծո ողորմությունից, այլ հիշիր, թե քանի-քանի մաքսավորներ արդարացան, պոռնիկներ սրբացան, ավազակներ մաքվրեցին և Դրախտ մտան:

Ուստի մեղքերի բազմությունից մի երկնչիր ապաշխարության մեջ մտնել, ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԱՌԱՋ ԸՆԿԻՐ Նա ոչ թե դատավոր է, այլ բժիշկ, ոչ թե սպանող դահիճ է, այլ՝ գորովագին Հայր: Քեզ ընդառաջ է ելնում, ինչպես անառակ որդուն, քո պարանոցով է ընկնում, որ դարձար դեպի ապաշխարություն, երկնավոր Հայրը համբուրում է քեզ՝ բերանը հպելով աչքերիդ, հրամայում է քեզ հագցնել անմեղության առաջին պատմուճանը, ամրացնում է քեզ կոշիկներով թշնամու հետագա թույների դեմ:

Կերակրվում ես Որդու Մարմնի Պատարագով, քեզ հետ պատարագից վայելում են ընտրյալ ծառաները, քո անառակությունից դառնալու առթիվ բոլոր սրբերը երգում և պարում են, որից սարսափած փոքր-ինչ նախանձում է առաջին թլպատված ժողովուրդը՝ չմտնելով Աստծո Որդու զենման ուրախության մեջ, որոնց մոտ ելավ էական Աստված Մարմնով՝ աղաչելու Հորը հավատացող հրեային, հավատի կոչելու ապաշխարող հեթանոսին և ուրախ լինելու իր անառակ եղբոր դարձով, միասին վայելելու Աստծո Որդու զենումից և ժառանգելու անանց բարիքների վայելչությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ Նրան փառք և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ