28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սատանան գործադրում է իր ողջ խորամանկությունը, որպեսզի մեր մեջ արմատավորի հուսահատություն

Չմնանք չարիքների մեջ և հույսներս չկտրենք մեր դարձից, այլ նաև մենք ինքներս ասենք.

«Գնամ իմ Հոր մոտ», և մոտենանք Աստծուն։ Քանզի Նա երբեք չի հեռանում մեզանից, այլ մենք ենք մեզ հեռացնում Նրանից։ Քանզի .  « Ես մերձավոր Աստված եմ, ասում է, և ոչ հեռավոր Աստված»:

(Եր. ԻԳ. 23)

ԵՎ դարձյալ մարգարեի միջոցով ամբաստանում է նրանց՝ ասելով. « Ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և իմ միջև»:

(Ես. ԾԹ 2)

Եվ արդ, քանի որ այս է, որ հեռացնում է մեզ Աստծուց, քանդենք, վերացնենք այդ դժնդակ պատնեշը, որ խանգարում է մեզ՝ մերձենալու Աստծուն։ 

Դառնանք ապա, և կատարենք Աստծո կամքը։ Քանզի Նա մեզ ստեղծեց և գոյություն կոչեց այն բանի համար, որ հաղորդակից դարձնի հավիտենական բարիքներին, որ պարգևի երկնային արքայությունը, և ոչ թե, որ գցի գեհենը և մատնի կրակին, այն ոչ թե մեզ, այլ սատանայի համար կազմվեց, իսկ մեզ համար ի սկզբանե կազմվեց ու պատրասվեց արքայությունը։ Այս երկուսն է ցույց տալիս՝ աջ կողմում գտնվողներին ասելով.

«Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը», իսկ ձախակողմյաներին, թե՝ «Անիծյալնե՛ր, գնացե՛ք ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար»:

(Մատթ. ԻԵ 34.41)

Իսկ արքայությունը դեռ աշխարհի արարումից առաջ պատրաստվեց մեզ համար։  Ուրեմն մեր անձերն անարժան չդարձնենք այն առագաստ մտնելուն, որքան ժամանակ այս աշխարկում ենք, թեև բյուր մեղքեր էլ գործենք, դյուրին է միանգամայն բոլորը ջնջելը բոլոր նրանց համար, ովքեր հանձն են առնում մեղքերի համար ապաշխարել։ Իսկ երբ գնանք այնտեղ, որքան էլ սաստիկ զղջանք, այլևս ոչ մի օգուտ չի լինի մեզ, որքան էլ կրճտենք մեր ատամները, որքան էլ հեծեծենք, բյուրավոր անգամներ պաղատենք, ոչ ոք մատի ծայրով անգամ չի կաթեցնի մեզ՝ բոցով պատածներիս, այլ կլսենք այն, ինչ լսեց այն մեծահարուստը այն ժամանակ.

«Մեծ վիհ կա մեր և ձեր միջև»:

(Ղուկ. ԺԶ 26)

Սթափվե՛նք այստեղ, աղաչու՛մ եմ, և ճանաչենք մեր ՏԻՐՈՋԸ, ինչպես արժան է ճանաչել։ Միայն այն ժամանակ հարկ կլինի կտրել հույսը ապաշխարությունից, երբ դժոխքում կլինենք։ Միայն այնտեղ է տկար ու անպիտան այս դեղը, իսկ քանի դեռ այստեղ ենք, այն, եթե անգամ խորը ծերության ժամանակ օգտագործվի, մեծամեծ զորություն ցույց կտա։

Դրա համար էլ սատանան գործադրում է իր ողջ խորամանկությունը, որպեսզի մեր մեջ արմատավորի հուսահատության միտքը, որովհետև լավ գիտի, որ եթե մենք փոքր-ինչ էլ զղջանք, անվարձ չենք մնա։ Այլ ինչպես մի բաժակ սառը ջուր տվողն ունի պատրաստված հատուցումը, այդպես էլ նա, ով ապաշխարի իր գործած մեղքերի համար թեկուզ ոչ իր գործած մեղքերի չափով, դրա փոխարենն էլ կստանա։ Ոչ մի բարի գործ, անգամ շատ փոքր, չի անտեսվում Արդար Դատավորից։ 

Սուրբ Հովհան Ոսկեբերան

(Ճառեր-Բ)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ