13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե սիրում ենք Աստծուն

Անսահման Աստվածը, երկնավոր Աստվածը, այս Աստվածը, որ անհասանելի է մեր աչքերին և այսքա՜ն քիչ ըմբռնելի է նաև մեր մտքերի համար, […] եկավ որպես էակներից ամենափոքրը, ամենադյուրաբեկը, ամենատկարը, որպեսզի ոչ ոք չամաչի Նրան մերձենալիս, որպեսզի ոչ ոք չվախենա, որպեսզի բոլորը կարողանան իրենց կողքին ունենալ Նրան և վերացնեն բոլոր հեռավորությունները, […] որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա զգալ, որ Աստծուց մտածված, Աստծուց սիրված է։

Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա հասկանալ Իր բարբառը, կամեցավ մեր շուրթերն ունենալ՝ մեր լեզուն խոսելու համար։ Իր խոսքերը պարզ էին, մեր սահմանափակ մտքին հարմար, բայց միաժամանակ՝ աստուածային խոսքեր են, իմաստի վիթխարի տարողությամբ։ Մեզ մի պատգամ բերեց, որը կեանքի ծրագրի նման է. Երանի՜ է ձեզ, աղքատներ, որովհետև ձերն է Իմ Արքայությունը. երանի՜ է ձեզ, արտասվողներ, որովհետև եկել եմ ձեզ մխիթարելու. երանի՜ է ձեզ, որ սիրում եք և տառապում եք արդարության համար, որովհետև Ես հագեցնելու եմ ձեզ, տալու եմ ձեզ այդ արդարությունը. և երանի՜ է ձեզ, մաքուր սիրտ ունեցողներ, որովհետև դուք տեսնելու եք Աստծուն, ունենալու եք աստուածային իրողությունների ներիմացումը։ […]

Իսկ եթե սիրում ենք Աստծուն, հարկավոր է սիրել նաև մերձավորին, այնպես՝ ինչպես Ինքը սիրեց մեզ։ Գիտե՞ք, ինչ է սերը։ Շատ լավ, ուրեմն, այդ զգացումից մի քիչ սփռեք ձեր հասարակության կյանքում, նմանվելով Տիրոջը։ Քրիստոնեական կրոնը բերկրանքի անսպառելի աղբյուր է, որովհետև էականորեն սեր է։

Պողոս Վեցերորդ Պապ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ