06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու

Մեր կյանքի դժվարություններից միշտ էլ առիթ կա բողոքելու։ Սակայն կարելի է բողոքելու փոխարեն պարզապես պայքարել։ Պարտադիր չէ, որ դժվարություններն անպայման խոչընդոտներ լինեն: Ընդհակառակը, դրանք խնդիրներ են, որոնք լուծելու համար արժե ապրել: Այս դեպքում մեր պայքարը պարարտ հող է Տիրոջ իմաստության և մարդու բանականության համագործակցության համար։ Մարդն իրավունք ունի, դեռ ավելին, պարտավոր է դիմագրավել այդ խնդիրներին։ […]

Ոչինչ մի ընդունեցեք իբրև ճշմարտություն

Ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև ճշմարտություն, եթե այն զուրկ է Սիրուց։ Եվ ոչինչ մի՛ ընդունեցեք իբրև սեր, եթե այն զուրկ է Ճշմարտությունից։ Մեկն առանց մյուսի դառնում է կործանարար կեղծիք։ Սրբուհի Էդիթ Շթայն (վանական անունով՝ Սբ. Թերեզա Բենեդիկտա Խաչ, 1891-1942, սպանվել է նացիստների կողմից Աուշվիթցում):

Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել /տեսանյութ/

Աստվածաշունչն աշխարհի առավել վաճառվող գիրքն է, սակայն, Սուրբ գիրքն ունի բազմաթիվ մեկնաբանություններ: Վաշինգտոնի կենտրոնում բացվել է 500 միլիոն դոլարի չափով մասնավոր նվիրատվությունների միջոցով կառուցված Աստվածաշնչի հսկայական թանգարանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Միայն թե չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով

Գիշերը խաղաղ էր, լուսաբացը պայծառ: Շնորհակալ ենք Աստծո մեծ համբերության համար, որ ամեն օր սպասում է մեր սրտի զղջմանը: Ասում են աշխարհի փրկության ծրագիրը կատարվում է մարդու սրտում: Միայն թե մենք չառաջնորդվենք մոդայիկ դատողության չափանիշներով:

Սովորություն դարձրու՝ երկինք նայել

Երբ Տեր Հիսուսը 5000-ին էր կերակրում, հացը վերցնելով «նայեց դեպի երկինք, օրհնեց» նոր կտրեց ու բաժանեց ժողովրդին (Ղկ. 9:16): Այստեղից պետք է սովորենք, որ ամեն անգամ հաց ուզելիս պետք է երկինք նայել, ամեն անգամ հաց ուտելիս պետք է երկինք նայել ու Աստծուց գոհանալ: Սիրելի բարեկամ, սովորություն դարձրու ուտելուց առաջ ու հետո երկինք նայել ու շնորհակալություն […]

Ով մահանալուց առաջ արդեն մեռել է

[…] Ով, մահանալուց առաջ արդեն, մեռել է ի Քրիստոս, կապրի, նույնիսկ եթե արդեն մեռած է։ Խորհրդազգացի (միստիկ անձնավորության) և մարտիրոսի ինքնահատուկ ճանապարհների նման, վերջնական հաշվով նաև աշխարհում ապրված առօրյա կյանքն ունի իր ծածուկ միստիկան և իր լուռ մարտիրոսությունը։ Հոգին մեռնում է Քրիստոսի հետ և «կերպարանակից է դառնում Խաչին» ո՛չ միայն հոգևոր արարքների գործադրմամբ և ո՛չ […]

Աստված օգնում է այս սուրբ գործի մեջ

Շատերը մտածում են, որ ամուսնական սերը դա միայն զգացմունք է: Այդպես չէ: Ամուսնությունը նվիրում է, աշխատանք է, գործ է մեկ-մեկու փրկության համար: Զգացումը շուտով անցնում է ու պրոբլեմները շարվում են ընտանիքի առջև: Ես չգիտեմ երկու մարդ ովքեր կատարելապես համատեղելի են: Բայց պրոբլեմների ու փորձություններից միջով անցնելով, մենք սովորում ենք լինել «մեկ մարմին» (Մարկոս 10:8): Փորձությունները […]

Երբեք մի հաշտվիր այն մտքի հետ, թե Աստված թողել է քեզ

Սուրբերն ասում են, երբեք մի հաշտվեք այն մտքի հետ, թե Աստված թողել է ձեզ: Տերը գիտե մեզանից ամեն մեկի կարողություները ու չի արտոնում մի այնպիսի նեղություն, որը չենք կարող կրել: Առավել ևս, ամեն իրավիճակում ելքը ցույց է տրվելու: «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ […]

Աստված ամեն ինչ թողել է մարդուն

Աստված չի ստեղծել մահը, չի ստեղծել չարիքը, այլ՝ ամեն ինչում թողել է մարդուն, ինչպես հրեշտակին, իր ազատությունը։ Այսպիսով, ազատությամբ, ոմանք բարձրանում են մինչև բարու գագաթնակետը, մինչ ուրիշներ գահավիժում են չարի անդունդներն ի վար։ Բայց դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես մերժում քո ազատությունը։ Ինչո՞ւ ես տհաճություն դրսևորում, իմանալով, որ պետք է ջանք գործադրես, հոգնես, պայքարես և դառնաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված